Բաժիններ՝

Հունաստանում գործադուլը կաթվածահար է արել հասարակական տրանսպորտի աշխատանքը

Հոկտեմբերի 2-ին Հունաստանում աշխատավորների արհմիության գործադուլ 9 անցկացվում ի նշան աշխատանքային օրենսդրության փոփոխության պլանների դեմ բողոքի: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

Աշխատանքի դուրս չեն եկել տրանսպորտային համակարգի, բանկերի, ուսումնական հաստատությունների աշխատակիցները, ինչպես նաեւ լրագրողները:

Գործադուլի պատճառով կաթվածահար վիճակում է հայտնվել հասարակական տրանսպորտի, ինչպես նաեւ լաստանավերի երթեւեկությունը, որոնք կապում են Հնդկաստանի բազմաթիվ կղզիներն ու մայրցամաքային մասը: Սակայն նշվում է, որ գործադուլը ոչ մի կերպ չի վերաբերի օդանավակայանների աշխատանքին:

Ակցիայի շրջանակում թերթերի, նորությունների պորտալների, հեռուստաալիքների եւ ռադիոկայանների աշխատակիցներն իրենց աշխատանքը դադարեցնում են 24 ժամով:
Գործադուլի մասնակիցները հանդես են գալիս աշխատանքային օրենսդրությունը վերանայելու կառավարության պլանների դեմ: Մասնավորապես, պատրաստված օրինագիծը ենթադրում է, որ գործադուլ կարելի կլինի հայտարարել միայն այն պայմանով, որ արհմիության անդամների կեսից ավելին պաշտպանում է այդ գործողությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս