
Ոստիկանների արհմիությունները «Ցասման երթ» են անցկացնում Փարիզում

Փարիզում ընթանում է «Ցասման երթը»՝ ընդգրկուն ակցիա, որը կազմակերպվել է ոստիկանության ֆրանսիական արհմիությունների կոչով: Այդ մասին իրադարձությունների վայրից հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Երթն սկսվել է Բաստիլի հրապարակից, ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ: Արհմիությունների դժգոհության պատճառը ոստիկանների աշխատանքի ծանր պայմաններն են, որոնք ամեն շաբաթ օր մոբիլիզացվում են «դեղին բաճկոնավորների» ակցիաներում աշխատելու համար, որոնք սկսվել են անցյալ տարվա նոյեմբերից:
Արհմիությունների խորը մտահոգության պատճառներից մեկն էլ այս տարվա սկզբից ինքնասպանությունների թվի աճն է ոստիկանների շրջանում:
Ակցիայի կազմակերպիչներն ակնկալում են, որ հոկտեմբերի 2-ի ցույցին կմասնակցի 15 հազարից մինչեւ 20 հազար մարդ: Ֆրանսիական ԶԼՄ-ները գրում են, որ ակցիան կարող է ոստիկանների ամենաբազմամարդ ցույցը դառնալ վերջին քսան տարվա ընթացքում: