ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) հայտարարություն են տարածել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում, առանձին-առանձին և ընդհանրական հանդիպումների արդյունքներով:
Առնվազն 11 մարդ է զոհվել Հնդկաստանի Փունա արեւմտյան քաղաքում (Մահարաշթրայի նահանգ), որը գտնվում է հուժկու մուսոնային տեղատարափների տիրապետության տակ:
ԱՄՆ-ը Լեհաստանի Պոզնան քաղաքում կստեղծի դիվիզիոնի հրամանատարություն եւ այդտեղից կղեկավարի իր զորքերի գործողությունները Եվրոպայի արեւելյան թեւում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դունալդ Թրամփն օգնություն է խոստացել Ղրիմը «վերադարձնելու» հարցում։
Թուրքիան շարունակում է մնալ անվտանգության լուրջ սպառնալիք հայ ժողովրդի համար, ով արդեն մեկ անգամ եղել է ցեղասպանության զոհ եւ ականատեսն է պատմական ճշմարտության ժխտման եւ կատաղի դիմադրության:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 25-ին ստորագրել է հրամանագիր Վենեսուելայի եւ Իրանի իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաեւ նրանց ընտանիքների՝ ԱՄՆ մուտքի թույլտվության կասեցման մասին՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին է հանձնարարված կազմելու երկրի նոր կառավարությունը:
Հրդեհ է բռնկել Ֆրանսիայի Ռուան քաղաքի Lubrizol քիմիական գործարանում: Այդ մասին հայտնել է Մերձծովյան Սենայի դեպարտամենտի պրեֆեկտուրան: Lubrizol-ը հատուկ քիմիկատներ է մատակարարում տրանսպորտային, արդյունաբերական եւ սպառողական շուկաների համար:
Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը ճիշտ որոշում կլիներ, քանի որ այդ երկրի քաղաքացիների մեծամասնությունը գիտակցեց ավելի վաղ տեղ գտած հակառուսական սադրանքների անարդյունավետությունը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Եվրամիությունից Brexit-ի հետաձգում չի խնդիրի նույնիսկ այն դեպքում, եթե խորհրդարանի ընդունած օրենքն իրեն պարտավորեցնի անելու դա:
Վաշինգտոնի դաշնակիցները պարտավորվել են ամերիկյան կողմի հետ համաձայնեցնել իրենց այն գործողությունները, որոնք վերաբերում են Իրանի հետ տնտեսական փոխգործակցությանը:
ԱՄՆ-ը լրացուցիչ 119 մլն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի Վենեսուելային ու տարածաշրջանի երկրներին:
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի հետ:
Սեպտեմբերի 23-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը Ստամբուլի նահանգապետարանի միջոցով Կ. Պոլսի Հայոց Պատրիարքարան է ուղարկել 85-րդ պատրիարքի ընտրության վերաբերյալ գրավոր կանոնագիրը (կանոնադրությունը):
Վանի նահանգում 15 օրով արգելվել է կազմակերպել հանրահավաքներ, ցույցեր, երթեր, ինչպես նաև կազմակերպել մամուլի ասուլիսներ։
Ի՞նչ է դա նշանակում իրականում: Դա նշանակում է, որ Ադրբեջանի իշխանությունները մտադրություն չունեն լուծել այս հակամարտությունը: Փոխարենը, նրանք ցանկանում են հաղթել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին: Նրանք չեն ցանկանում գնալ որևէ փոխզիջման: Նրանց նպատակը վրեժխնդրությունն է 1990-ականներին և 2016 թվականին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ագրեսիայի անհաջող փորձի համար: Այդ իսկ պատճառով նրանք բորբոքում են հակահայկական տրամադրություններ իրենց ժողովրդի մեջ, այդ պատճառով նրանք հսկայական ռեսուրսներ են ծախսում սպառազինության վրա, այդ իսկ պատճառով հայատյացությունն արդեն դարձել է Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությունը:
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին եւ նրա տիկինi` Մեգան Մարքլը, աշխարհի երկրներով շրջագայելիս իրենց առաջին պաշտոնական ընտանեկան ուղեւորության ընթացքում շարունակել են զարմացնել հասարակայնությանը եւ խախտել են թագավորական արարողակարգը:
«Կարծում եմ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան լինելու է բավականին սառը: Եկեք նաև հաշվի առնենք, որ Պուտինը չի գալիս Հայաստանի Հանրապետություն, այլ գալիս է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստին: Այսինքն՝ օրակարգը ԵԱՏՄ-ն է, և հյուրընկալող կողմը պետք է իր օրակարգը ներկայացնի երկկողմ, որպեսզի պարզ դառնա՝ կլինի՞ երկկողմ բովանդակություն, թե՞ ոչ: Կարևորն այն է, որ հայկական կողմը հստակ օրակարգ ձևավորի»:
Սասեքսի դուքսը եւ դքսուհին իրենց որդուն՝ Արչիին, ներկայացրել են ապարտեիդի դեմ պայքարի հայտնի մարտիկ արքեպիսկոպոս Դեսմոնդու Տուտուին, տեղեկացնում է BBC-ին:
Թուրքիայի Հաշվիչ պալատի (Sayıştay) հրապարակած զեկույցի համաձայն՝ այս երկրի նախագահական պալատն օրական 4․5 մլն լիրա (շուրջ 790․860 ԱՄՆ դոլար) է ծախսում։ Ըստ զեկույցի՝ 2018թ․ պալատը ծախսել է ի սկզբանե նախատեսված բյուջեի կրկնակին։
«Ներքին խնդիրները շեղելու համար է ասել, թե ոչ, բայց նա շատ ճիշտ է ասել, որովհետև Թուրքիան Օսմանյան Կայսրության իրավահաջորդն է, որն իրականացրել է Հայոց ցեղասպանությունը: Եվ Թուրքիան ոչ միայն չի ճանաչում դա, այլև կեղծում է պատմությունը»:
«Ո՞վ չի թույլ տվել սխալներ տրանսֆորմացիոն փուլում, որը շատ լուրջ գործ է, ուստի ինձ թվում է, որ նախագահները, եթե նրանք ուղղակիորեն մասնակից չեն եղել սպանությունների, պետք է ներման արժանանան: Անհնար է հետապնդել նախկին ղեկավարի: Պուտինը չի հետապնդել Ելցինին, Ելցինը՝ Գորբաչովին»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումներում քննարկել է Իրանի թեման:
Բարեբախտաբար, Վեգներին չի հաջողվել համոզել Ֆրանց Վերֆելին հրաժարվել «Մուսա լեռան քառասուն օրը» գրելուց: Մյուս կողմից, Վեգները հրատարակեց իր ծրագրած քառահատորի միայն առաջին հատորը՝ աշխարհին զրկելով ականատեսի իր արժեքավոր պատմություններից Հայոց ցեղասպանության մասին:
Երեկ ԱՄՆ-ում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ես հայ առաջին ղեկավարն եմ, որն ասում է, որ լուծումը պետք է ընդունելի լինի նաև ադրբեջանցի ժողովրդի համար, և այդ պատճառով ինձ քննադատեցին Հայաստանում։ Հիմա ես սպասում եմ, որ Ադրբեջանի նախագահն ասի և ընդունի նույն բանաձևը. ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Հայաստանի և Ղարաբաղի ժողովուրդների համար»:
Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն, ով վերջերս հայտնվել էր սեքս-սկանդալի մեջ, ավարտել է իր կարիերան Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում:
ԱՄՆ-ի վարչակազմը մտադիր է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմին (ԻՀՊԶ, իրանական զինված ուժերի ընտիր զորամասեր) երկրի արտաքին տնտեսական գործունեությունից կտրելու փորձ ձեռնարկել:
Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել է ստելու մեջ՝ կոչ անելով համաշխարհային հանրակցությանը՝ նրան պատասխանատվության ենթարկել ահաբեկչությանն աջակցելու համար:
Պակիստանի եւ Հնդկաստանի սահմանամերձ գոտում սեպտեմբերի 24-ի ցերեկը տեղի ունեցած՝ 6,3 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվն ավելացել է մինչեւ 34, տուժել է 459 մարդ:
Վրաստանի Ազգային բանկը սեպտեմբերի սկզբից երկրորդ անգամ խստացրել է դրամական քաղաքականությունը լարիի փոխարժեքի արժեզրկման պատճառով: