Թրամփը հեղաշրջում է որակել իմպիչմենթի ընթացակարգի գործարկումը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 1-ին հեղաշրջում է որակել Կոնգրեսի կողմից իմպիչմենթի ընթացակարգի գործարկումը։
«Այն բանի համեմատ, ինչ ես օրեցօր ավելի ու ավելի շատ բան եմ իմանում, գալիս եմ այն եզրակացության, որ տեղի ունեցողը ոչ թե իմպիչմենթ է, այլ հեղաշրջում, որը նախատեսված է այն բանի համար, որ մարդկանցից խլեն իշխանությունը, նրանց ձայները, նրանց ազատությունը, նրանց (սահմանադրության) երկրորդ ուղղումը, կրոնը, զինված ուժերը, (Մեքսիկայի հետ) սահմանի արգելապատը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների՝ Աստծո կողմից նրանց տրված իրավունքները»,- գրել է Թրամփը Twitter-ի իր էջում:
Ավելի վաղ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները հետաքննություն են նախաձեռնել Թրամփի իմպիչմենթի ընթացակարգի շրջանակում: Նրանց կարծիքով, Թրամփն իր զբաղեցրած պաշտոնն օգտագործել է քաղաքական նպատակի հասնելու՝ 2020 թվականի նախագահական ընտրություններում իր հավանական մրցակցին՝ Ջո Բայդենին, հարված հասցնելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: