Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել հյուսիսկորեական Namgang Trading Corporation և չինական Beijing Sukbakso ընկերությունների դեմ:
««Թուրքական հոսք» պրոյեկտով Ռուսաստանը մի քանի խնդիր է լուծում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս տնտեսական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով օրերս գործարկված «Թուրքական հոսքի» քաղաքական և էներգետիկ նշանակությանը:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիբ Էրդողանը հունվարի 8-ին գործարկեցին «Թուրքական հոսք» գազամուղը այն դեպքում, երբ 2014-ից քննարկվող նախագիծը 2015-ից Սիրիայում թուրքական օդուժի կողմից ՌԴ ԶՈւ ինքնաթիռի կործանումից հետո դադարեցվել էր: Այդ օբյեկտի շահագործման հանձնելու պաշտոնական արարողությունը կայացավ օրերս Ստամբուլի «Խալիչ» կոնգրես-կենտրոնում:
Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան գործարկում են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շրջանակում վեճերի լուծման մեխանիզմը:
Իրանի երկինքը ներկայում ավելի անվտանգ է բոլոր թռիչքների համար, քան երբեւէ:
Բողոքի շարժման հարյուրավոր ակտիվիստներ հունվարի 14-ին փակել են երթեւեկելի մասը Բեյրութի առանձին շրջաններում, ինչի հետեւանքով ավտոմոբիլային խցանումներ են առաջացել ամբողջ քաղաքում:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի տեղի համար վեց հավակնորդներ են մասնակցելու հունվարի 14-ի երեկոյան Այովայի նահանգի Դրեյքի համալսարանում կայանալիք 2020 թվականի առաջին համազգային հեռուստաբանավեճերին:
Շուրջ 25 մլն մարդ է մասնակցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտային զորամասեր) «Ալ-Ղուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի հրաժեշտի արարողություններին, որոնք տեղի են ունեցել Իրանի տարբեր քաղաքներում: Այդ մասին հունվարի 14-ին հայտարարել է ԻՀՊԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամազան Շարիֆը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հանդես է եկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) նոր համաձայնագրով փոխարինելու օգտին՝ ԱՄՆ-ի պայմաններով, եթե ԳՀՀԾ-ն պահպանել չհաջողվի։
Իրանը Թեհրանի մերձակայքում խոցված ուկրաինական Boeing-ի սեւ արկղն ուղարկել է Ֆրանսիա: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին փվկայակոչելով երկրի դատական իշխանության ներկայացուցիչ Ղոլյամհոսեյն Էսմայիլիին:
Գերմանիայի դատախազությունն ընդգրկուն գործողություն է անցկացնում իսլամական արմատականների դեմ. հունվարի 14-ի առավոտյան գերատեսչությունը հայտնել է, որ խուզարկություններ են անցկացվում միանգամից չորս դաշնային երկրամասերում։
Մոսկվան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ երկխոսության սկսվելուն, եթե կողմերը դրանում շահագրգռված լինեն: Հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Հունվարի 14-ի առավոտյան մի քանի գնացքների բախում է տեղի ունեցել Իտալիայի Նեապոլ քաղաքի մետրոպոլիտենում, հիվանդանոցներ է տեղափոխվել 13 մարդ։
ԿԺԴՀ-ի իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել «կենաց-մահու ճակատամարտի» պատրաստվել ամերիկյան պատժամիջոցների դեմ:
Իրանի իշխանությունները մի քանի մարդու են ձերբակալել խոցված ուկրաինական ինքնաթիռի գործով:
Իրանի իշխանությունները դատական մարմինների համակարգում հատուկ կառույց կստեղծեն Թեհրանի մերձակայքում Ուկրաինայի հանրանավի կործանման պատճառների ու հանգամանքների հետաքննության համար:
Թուրքիայի Իզմիր քաղաքի դատախազությունը 176 սպայի կալանավորման օրդեր է տվել, որոնց կասկածում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեջ, հաղորդել է Anadolu գործակալությունը:
Առնվազն 41 մարդ է զոհվել Պակիստանի մի շարք նահանգներում եւ Քաշմիրի՝ նրա հսկողության տակ գտնվող մասում տեղատարափների ու ձյան առատ տեղումների հետեւանքով:
Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության հինգ անդամ է պայքարում կազմակերպության ղեկավար դառնալու համար, նրանց թվում չորս կին է եւ մեկ տղամարդ: Այդ մասին հայտնել է Financial Times-ը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է այս տարի լրացուցիչ 7,2 միլիարդ դոլար ուղղորդել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցմանը:
ԱՄՆ-ը որոշում է ընդունել Չինաստանը հանել արժութային մանիպուլյատորների ցուցակից: Այդ մասին ասված է երկրի առեւտրական գործընկերների մակրոտնտեսության եւ արժութային քաղաքականության վերաբերյալ ֆինանսների նախարարության կիսամյա զեկույցում, որը հրապարակվել է հունվարի 13-ին։
Կանադայի՝ ավիաաղետի հետեւանքով զոհված քաղաքացիների մարմինների հայրենադարձումը կարող է տեւել մի քանի շաբաթից մինչեւ մի քանի ամիս:
Լիբիական ազգային բանակի (ԼԱԲ) հրամանատար Խալիֆա Հաֆթարը եւ Լիբիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ակիլա Սալեհ Իսան Մոսկվայից մեկնել են առանց Ֆայիզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) հետ հրադադարի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման:
Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քուրթնի Քարդաշյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է հայկական ավանդական քաղցրավենիքներից մեկը հանդիսացող փախլավայի լուսանկար և կատարել հետևյալ գրառումը. «Տնական հայկական փախլավա»։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ցյուրիխի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցի (ETH Zurich) մասնագետները ստեղծել են պլաստմասսա հիշեցնող 18-կարատանոց ոսկի, որի խտությունը գրեթե 10 անգամ փոքր է, քան սովորական ոսկունը:
Քվենթին Տարանտինոյի «Մի անգամ… Հոլիվուդում» (2019 թ.) ժապավենը հունվարի 12-ին «Քննադատների ընտրությունը» պարգեւին է արժանացել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:
Իր առաջին ազատ թռիչքն է կատարել թռչող տաքսին, որն ստեղծել է Airbus ավիաշինական կորպորացիայի Airbus Helicopters բաժանմունքը:
Ռիո դե Ժանեյրոյում 2020 թվականի կառնավալային սեզոնի պաշտոնական բացումը հունվարի 12-ին անկարգություններով է ավարտվել Կոպակաբանի շրջանում:
Մադրիդի օդանավակայանում գողացել են ռուս դերասանուհի Իննա Չուրիկովայի պայուսակը:
Ավստրալիայի համերկրային կառավարությունը մոտավորապես 35 մլն դոլար կհատկացնի անտառային հրդեհներից հետո մայրցամաքի վայրի բնության վերականգնմանը: