
Վրաստանում ձնատեղումները խնդիրներ են ստեղծել բեռնատար ավտոմեքենաների վարորդների համար

Ուժեղ ձնատեղումները Վրաստանի ճանապարհների վրա խնդիրներ են ստեղծել բեռնատար ավտոմեքենաների վարորդների համար: Այդ մասին հաղորդվում է անվտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի կայքում։
Այսպիսով, Քութայիս-Տկիբուլ-Ամբրոլաուր ճանապարհի 39-62 կիլոմետր հատվածում արգելված է կցանքով կամ կիսակցանքով ավտոմեքենաների համար տեղաշարժը, մնացած բոլոր տեսակի ավտոների համար երթեւեկությունն ազատ է: Նաեւ ձնատեղումների եւ մերկասառույցի պատճառով երթեւեկությունը բեռնատար ավտոմեքենաների համար արգելված է Թբիլիսի-Սենակ-Լեսելիե միջազգային նշանակության ճանապարհի 138-158 կիլոմետր հատվածում, որը տանում է դեպի վրաց-թուրքական սահման: Մնացած բոլոր տեսակի ավտոների համար երթեւեկությունն ազատ է: Փետրվարի 23-ի երեկոյից նույնպիսի սահմանափակումներ են թրայլերների համար գործում ներպետական նշանակության Գոմի-Սաչխերե-Չիատուրա-Զեստաֆոնի ճանապարհի Գոմի-Սաչխերե հատվածում, հաղորդել է Sputnik-ը: