Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումն ընկել է մինչև վերջին 12 ամսվա նվազագույն մակարդակ
Ուկրաինայի տարածքով ռուսական բնական գազի տարանցումն անկում է արձանագրել մինչեւ վերջին 12 ամսվա նվազագույն ցուցանիշ, որը տեղի է ունեցել Եվրոպայում ռեկորդային ձնհալի ֆոնին։
«Գազան Արեւելքից 2» սառնամանիքի ճակատից հետո Եվրոպան պատեց աննախադեպ տաք օդի ալիքը: Անցյալ շաբաթվա սկզբից ջերմաստիճանը բարձրանում է, եւ հաջորդ շաբաթվա չորեքշաբթի օրը՝ մարտի 3-ին, սպասվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում՝ մինչեւ գրեթե ամառային մակարդակ: Տաքությունը Եվրոպայում «Գազպրոմ»-ի օգտին է, քանի որ այս օրերին Սիբիրում, Ուրալում եւ Պովոլժիեում սաստիկ ցրտեր են, որոնք մեծացնում են գազի սպառումը Ռուսաստանի ներսում: Փետրվարի առաջին 16 օրվա ընթացքում Ուկրաինայի տարածքով գազի մղումը եղել է կայուն՝ օրական 119 մլն խորանարդ մետր միջին մակարդակով:
Այնուհետեւ սկսվել է ծավալների առաջընթաց նվազումը. փետրվարի 17-ին՝ 95 մլն խորանարդ մետր, հետո երկու օր տարանցումը եղել է 88-87 մլն խորանարդ մետրի մակարդակին, իսկ փետրվարի 20-ին գազի մղումն ընկել է մինչեւ 67 խորանարդ մետր: Այդ ծավալը նվազագույնն է վերջին տարվա ընթացքում: Ուկրաինայի տարածքով ավելի քիչ գազ «Գազպրոմ»-ը մղել է 2020 թվականի հունվարին, երբ ապրանքահոսքերը, տարանցման դադարեցման հետ կապված, իրականացվում էին վատագույն սցենարով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: