Ժամեր առաջ ցուցարարները բողոքի ակցիաներ են իրականացրել Հոնկոնգի տարբեր հատվածներում։
ՌԴ նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը բացատրել է, թե ինչու է ընդունվել երկրի նախարարների կաբինետի հրաժարականի մասին որոշումը. դա կապված է ինչպես ՌԴ նախագահի համար քաղաքական համակարգի նորացման շրջանակում որոշումներն առանց որևէ այլ գործոնների, ներառյալ՝ կառավարության գործոնի հետ կապված զգուշավորության քննարկելու և ընդունելու հնարավորություն ապահովելու անհրաժեշտությամբ, այնպես էլ կառավարության ներկայիս կազմի աշխատանքի տևողության հետ։
Գերմանիայի բնակչության թվաքանակը 2019 թվականի արդյունքներով կազմել է 83,2 միլիոն՝ նորացնելով ռեկորդը: Այդ մասին վկայում են վիճակագրության դաշնային բյուրոյի տվյալները։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարդկության համար գերակայությունների թվում ներառել է բնակչության պաշտպանությունն անառողջ սննդակարգից:
Ավստրալիա ուղեւորություններ պլանավորող արտասահմանցի զբոսաշրջիկների թիվը 10-20 տոկոսով կրճատվել է երկրում մոլեգնող բնական հրդեհների պատճառով:
Versace իտալական նորաձեւության տունը LAV կազմակերպությունից կենդանիների իրավունքների պաշտպանների ճնշման ներքո հրաժարվել է կենգուրուի կաշվի օգտագործումից իր հավաքածուները պատրաստելիս։
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է իր կնոջ Միշել Օբամայի ծննդյան օրը՝ սոցիալական ցանցում հրապարակելով հետաքրքիր լուսանկարներ:
Չինաստանը 2019 թվականի արդյունքներով պահպանել է աշխարհի՝ մեծությամբ երկրորդ տնտեսության կարգավիճակը:
Անհայտ հիվանդությունը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Մաի-Նդոմբե գավառում 5 մարդու կյանք է խլել:
Տարածաշրջանային խաղացողները պետք է հարգեն Իրաքի սուվերենությունը և չխախտեն այն:
«Լավրովը փորձում է բոլոր ուղղություններով արձանագրել Ռուսաստանի և անձամբ իր ղեկավարած նախարարության դիվանագիտական հաջողությունները, ինչը բնական էր»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական դիրքորոշմանը ԼՂ հակամարտության կարգավորման նախորդ տարվա ընթացքում գրանցված զարգացումների վերաբերյալ։
Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքի բարձրագույն ատյանի դատարանը հունվարի 17-ին Shikoku Electric Power ընկերությանը կարգադրել է կանգնեցնել է հիմեի պրեֆեկտուրայում «Իկատա» ատոմակայանի երրորդ ռեակտորի աշխատանքը:
Իսպանիայի նախարարների խորհուրդը հունվարի 17-ին հավանություն է տվել Մարիա Գամեսին քաղաքացիական գվարդիայի ղեկավարի պաշտոնում նշանակելուն:
Ձայնագրության արվեստի եւ գիտության ազգային ակադեմիայի գործադիր տնօրեն Դեբորա Դուգանին, որը նաեւ զբաղվում էր «Գրեմմի» երաժշտական մրցանակի կազմակերպմամբ, պաշտոնից հեռացրել են պարգեւների հանձնումից տասն օր առաջ:
20 հազարից ավելի կանայք են հայտ ուղարկել, որպեսզի հաղթահարեն խիստ ընտրությունը եւ դառնան ճապոնացի միլիարդատեր Յուսակու Մաեձավայի սիրեցյալը: Հաղթողը գործարարի հետ միասին թռիչքի կուղեւորվի Լուսնի շուրջը:
Էմու թռչունները լցվել են Ավստրալիայի Նաննապ ոչ մեծ քաղաքը երկրի արեւմուտքում: Դրանք ավերում են այգիներն ու բանջարանոցները, բաց տներից տանում են կերակուրը եւ աղմկալից կռիվներ սարքում միմյանց միջեւ: Այդ մասին հայտնել է Nine News հեռուստաալիքը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրավապահ մարմիններից պահանջում է երկու շաբաթվա ընթացքում բացահայտել վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի, նախարարների եւ Ազգային բանկի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ խոսակցությունների ձայնագրման մեղսակիցներին: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի գրասենյակի մամուլի ծառայությունը:
Չինաստանի Հուբեյի նահանգի Ուհան քաղաքում, որտեղ նոր տիպի կորոնավիրուս է արձանագրվել, մահացել է դրանով վարակված արդեն երկրորդ մարդը:
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ որոշակի տեղաշարժերի առկայության մասին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բեռլինում կմասնակցի Լիբիային նվիրված միջազգային խորհրդաժողովին:
Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին այն կարծիքին է, որ Թեհրանի մերձակայքում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետաքննությունն անհրաժեշտ է շարունակել, քանի որ այդ գործում անհասկանալի պահեր կան:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 24-ին աշխատանքային այցով կժամանի Թուրքիա, որտեղ Ստամբուլում բանակցություններ կանցկացնի երկրի նախագահ Թայիփ Էրդողանի հետ:
ՆԱՏՕ-ն Իտալիայի Սիգոնելլա ավիաբազայում բացել է դաշինքի անօդաչու օդային հետախուզության առաջին համակարգը (Alliance Ground Surveillance, AGS): Հունվարի 17-ին այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ Սիցիլիա կղզում համակարգի բացման պաշտոնական արարողությանը։
Ուկրաինան Իրանից ձգտում է հասնել նրա մեղքի փաստագրված ընդունման իրանական հրթիռով սխալմամբ խոցված ուկրաինական ավիահանրանավի կործանման համար:
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, պատասխանելով իր հնարավոր պաշտոնաթողության վերաբերյալ հարցին, լրագրողներին խորհուրդ է տվել չարագացնել իրադարձությունները։
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը շարունակում է կիրառել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումների համաժամանակյա հանրայնացման պրակտիկան:
Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին հայտարարել է, որԳործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մասնակից եվրոպական երեք երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան, ԱՄՆ-ի «խամաճիկներն» են, որոնք վստահություն չեն ներշնչում։
Ֆիլիպինների Բատանգասի նահանգի այն քաղաքների թիվը, որոնց մուտքը տեղի բնակիչների համար փակվել է Թաալ հրաբխի ժայթքման պատճառով, հասել է 14-ի: Այդ մասին հայտնել է ABS-CBN հեռուստաալիքը:
Կատարում «Թալիբան» արմատական շարժման քաղաքական գրասենյակի ներկայացուցիչ Սուխել Շահինը հաստատել է բանակցությունների վերսկսումը աֆղանական շարժման եւ Զալմայ Խալիլզադի գլխավորությամբ ամերիկյան պատվիրակության միջեւ հրադադարի համաձայնագրի ստորագրման շուրջ։
Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը հայտարարել է, որ հրաժարականի դիմում է գրել եւ այն փոխանցել հանրապետության նախագահին։