Բաժիններ՝

Զարիֆը հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի համաձայնագրում կասկածելի ոչ մի բան չկա

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) եւ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) միջեւ փետրվարի 21-ին կնքված համաձայնագիրը հաջողություն է, եւ, հակառակ Մեջլիսի (երկրի խորհրդարանի) պատգամավորների քննադատությանը, դրանում կասկածելի ոչ մի բան չկա: Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության ղեկավար Մուհամադ Ջավադ Զարիֆը:

«Եթե կարդանք (համաձայնագրի) հավելվածը, ապա (հասկանալի է դառնում), որ դրանում կասկածելի ոչ մի բան չկա»,- մեջբերում է նախարարի խոսքը Tasnim գործակալությունը: Դիվանագետի խոսքով՝ «եթե Մեջլիսի ընկերներն ուսումնասիրեին Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի հաձնարարականները, ապա նրանց անհարկի պահվածքը տեղ չէր գտնի խորհրդարանում»: «Այն, ինչի շուրջը համաձայնության է եկել (ԻԱԷԿ-ի ղեկավար) Ալի Աքբար Սալեհին, հաջողություն է»,- հավելել է նա: Փետրվարի 22-ին Մեջլիսի ազգային անվտանգության հարցերի կոմիտեի ղեկավար Մոջթաբա Զոննուրը հայտարարել է, թե ՄԱԳԱՏԷ-ի եւ ԻԱԷԿ-ի միջեւ փետրվարի 21-ին կնքված համաձայնագիրը հակասում է միջուկային գործաքի մասին ընդունված օրենքին:

Համաձայնությունները ենթադրում են, որ փետրվարի 23-ից հետո ՄԱԳԱՏԷ-ն չի ունենա Իրանի միջուկային օբյեկների խցերի մուտքի հնարավորություն, սակայն այդ տվյալները երեք ամիս կպահպանվեն ի դեպս ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման: Եթե Վաշինգտոնը մինչ այդ չվերադառնա միջակային գործարք, ապա խցերի ամբողջ տեղեատվությունը կջնջվի: 2020 թականի դեկտեմբերի 2-ին Իրանի սահմանադրության պահապանների խորհուրդը հավանություն է տվել Մեջլիսի՝ ավելի վաղ ընդունված օրինագծին, որը կառավարությանը պարտավորեցնում է մեծացնել ուրանի հարստացման մակարդակը: Խորհրդարանը կառավարությանը երկու ամիս է տվել (մինչեւ փետրվարի 23-ը) ՄԱԳԱՏԷ-ի լրացուցիչ արձանագրության կատարումից հրաժարման համար, եթե միջուկային գործարքի մնացած մասնակիցները չվերադառնան իրենց պարտավորությունների լրիվ կատարմանը: Օրենսդիրների կարծիքով՝ նախագծում ներառված միջոցները կօգնեն Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս