
Մոգադիշոյում պայթյուն է տեղի ունեցել ոստիկանական տեղամասի մոտ

Փետրվարի 23-ին հուժկու պայթյուն է որոտացել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում՝ ոստիկանական տեղամասի մոտ: Այդ մասին հայտնել է Սոմալիի Garowe նորությունների պորտալը։
Հարձակումն, ըստ երեւույթին, կատարել է մահապարտ ահաբեկիչը, նշված է այնտեղ: Թաղամասը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, շրջապատված է բանակային ստորաբաժանումներով: Հնարավոր տուժածների մասին տվյալներ առայժմ չեն ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: