Նոր տիպի կորոնավիրուսը, որն արձանագրվել է Հուբեյի նահանգի Ուհան քաղաքում, վաղ փուլերում դրսեւորվում է բարձր ջերմության եւ հազի տեսքով: Այդ մասին ասված է Ուհանի Առողջապահության գործերի քաղաքային կոմիտեի հաղորդագրության մեջ։
Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարար Կոիձումի Սինձիրոն՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Կոիձումի Ձյունիտիրոյի որդին, մտադիր է երեխայի խնամքի արձակուրդ վեցնել իր առաջնեկի համար, որի ծնունդն սպասվում է հունվարին։
Չինաստանի Ուհան քաղաքում հայտնաբերված նոր կորոնավիրուսը կարող է փոխանցվել մարդուց մարդու:
Boeing ամերիկյան ավիակոնցեռնը 2019 թվականին պատվիրատուներին մատակարարել է 380 ինքնաթիռ՝ ավելի քան կրկնակի նվազեցնելով մատակարարումների ծավալները 2018 թվականի ցուցանիշների համեմատությամբ:
1915-23 թթ․ Օսմանյան կայսրությունից փոքրամասնությունների գրեթե ամբողջական ֆիզիկական ոչնչացումից հետո, Թուրքիայի կառավարությունը 1941-ին ձեռնամուխ եղավ մնացած հայերի, հույների, հրեաների և որոշ թուրք մահմեդականների ֆինանսական կործանմանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինին առաջարկել է վարչապետի պաշտոնը։
Ռուսաստանի կառավարության նոր թիմը պետք է լինի համարձակ, իսկ տնտեսական նոր մոդելը՝ հասկանալի մարդկանց համար:
Հունվարի 9-ին ՀՀ էներգետիկ անվտանգության վերաբերյալ քննարկման ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ տարածաշրջանում էներգետիկ ոլորտում տեղի ունեցող ցանկացած սցենարի պարագայում Հայաստանը պատրաստ է ապահովել էներգետիկ համակարգի ինքնաբավ և սուվերեն գործունեությունը:
ԱՄՆ-ի Սենատի անդամները հավանաբար հունվարի 21-ին կկարողանան սկսել լսումները երկրի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկման հարցի շուրջ:
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նախագահ Պուտինին հղած ուղերձից հետո Դաշնային ժողովին հայտարարեց, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում:
Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին հղած իր ամենամյա ուղերձում առաջարկել է խստացնել նախագահի թեկնածուներին ներկայացվող պահանջները: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքերը, ինչպես ենթադրվում է, մեկնել է Իրանից՝ կանոններին համապատասխան: Այդ մասին հայտնել է IRIB իրանական հեռուստառադիոկորպորացիան:
Իտալիայի ոստիկանությունը հունվարի 15-ին Սիցիլիայում կասեցրել է դրամական միջոցների գողության՝ մաֆիայի ընդգրկուն շահախարդախությունը, որոնք Եվրամիության իշխանությունների կողմից նախատեսված էին ֆերմերների համար:
Ուկրաինայի նախարարների կաբինետը որոշում է ընդունել Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» մարդատար ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների ընտանիքներին 200 հազարական գրիվնա (շուրջ 8,3 հազարական դոլար) հատկացնելու մասին:
Իրանի տնտեսությանը հարյուր միլիարդավոր դոլարների վնաս է հասցվել ԱՄՆ-ի կողմից Թեհրանի նկատմամբ գործող պատժամիջոցների հետեւանքով:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ներողամտություն է հայցել այն հայտարարությունն ուշացնելու համար, որ հանրապետության զինված ուժերը սխալմամբ ուկրաինական ինքնաթիռ են խոցել:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին անհեթեթություն է համարել այն տեղեկատվությունը, որ Թեհրանն իբր ձգտում է միջուկային զենք ստանալ: Համապատասխան հայտարարությունը նա արել է հունվարի 15-ին։
Ավստրալիայի Մելբուռն քաղաքի օդանավակայանի աշխատանքը խախտվել է վատ տեսանելիության պատճառով, որի պատճառն անտառային հրդեհներից առաջացած ծխամշուշն է:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հունվարի 16-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 250 միլիոն դոլարի չափով Իրաքին ցույց տրվող ռազմական օգնության կրճատում է նախապատրաստում այդ երկրից ամերիկյան զորքերի հարկադրական դուրսբերման դեպքում:
Առեւտրական գործարքի առաջին փուլը, որը Չինաստանի ու ԱՄՆ-ի միջեւ Վաշինգտոնում ստորագրվելու է այս շաբաթ, կետ է պարունակում երկու տարվա ընթացքում չորս ճյուղերի 200 մլրդ դոլարի ամերիկյան ապրանքներ գնելու Պեկինի պարտավորությունների վերաբերյալ:
Առնվազն վաթսուն մարդ է բժշկական օգնություն ստացել այն բանից հետո, երբ հունվարի 14-ին ինքնաթիռն ավիավառելիք է նետել մի քանի դպրոցների տարածքի վրա, որոնք գտնվում են Լոս Անջելեսից ոչ հեռու:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ռազմավարական սխալ է համարում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) իրականացման շրջանակում վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման որոշումը:
Պակիստանում տեղատարափների, ձյան տեղումների ու ձնահյուսերի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 93-ի, եւս 53 մարդ տուժել է:
Փորձագետների միջազգային խումբն «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության՝ Իրանում խոցված ինքնաթիռի ինքնագրիչների վերծանումը կսկսի հունվարի 20-ին:
ԱՄՆ-ը պետք է դաշնակիցների հետ համատեղ Իրանին հարկադրի վերադառնալու Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի կատարմանը (ԳՀՀԾ):
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նախագահական նստավայրում ընդունել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանին:
Թուրքիան ստանձնում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության խորհրդի (ԵԱՀԿ) Անվտանգության ոլորտում համագործակցության ֆորումի նախագահությունը:
Ֆիլիպիններում Թաալ հրաբուխը պահպանում է ակտիվությունը եւ վերջին 24 ժամվա ընթացքում գրեթե երկուկիլոմետրանոց մոխրասյուն է արտանետել, իսկ լավայի շատրվանները հասել են մինչեւ 500 մետր բարձության:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին պաշտպանել է նոր կյանք սկսելու Սասեքսի դքսի եւ դքսուհու ցանկությունը: