Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO) ցավակացություն է հայտնում Թեհրանի օդանավակայանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների հարազատներին եւ մերձավորներին: Այդ մասին ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ։
Իրանն ավարտել է վրեժխնդրությունը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար եւ նոր ռազմական գործողություններ չի ձեռնարկի ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի բացակայության դեպքում: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ Ռավանչին՝ պատասխանելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ելույթին Թեհրանի արձագանքի վերաբերյալ՝ ՏԱՍՍ-ի հարցին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել հունվարի 9-ը սգո օր հայտարարելու մասին՝ Թեհրանում (Իրան) «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ուկրաինական ավիահանրանավի աղետի կապակցությամբ:
Իսրայելցի քաղաքագետ-հրապարակախոս Ավիգդոր Էսկինը գրառում է կատարել, որում շնորհակալություն է հայտնել ամերիկյան ռազմաօդային ուժերի հայազգի գեներալ Ջեֆրի (Ջեֆ) Հարիգյանին՝ ԻՀՊԿ «Ալ-Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության օպերացիայում՝ իր դերի համար։
ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր էջում գրում է. «Թրամփի «pragmatic» պատասխանը»:
«ԱՄՆ-Իրան առճակատումը, հնարավոր է, վերաճի տարածաշրջանային պատերազմի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպիսի հետևանքներ կունենան Հայաստանի համար այն զարգացումները, որոնք տեղի են ունենում Իրան-ԱՄՆ հարաբերություններում:
Իրանի կողմից հունվարի 8-ին Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները հրթիռակոծելու հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։
Անցյալ ամիս ես պատասխանեցի Պոլսո նորընտիր պատրիարք Սահակ Բ եպիսկոպոս Մաշալյանի՝ թուրքական թերթին տված հարցազրույցին, որում նա քննադատել էր ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը:
Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Հեն Պիլլուասը հայտնել է, որ իշխող կոալիցիան չի վավերացնի Ռուսաստանի հետ 2014 թվականի պետական սահմանի պայմանագիրը:
«Թրամփի հայտարարության բովանդակությունից շատ բան է կախված: Էսկալացիայից հնարավոր կլինի խուսափել, եթե մարդկային կորուստներ չլինեն, եթե կորուստներ լինեն, ապա ԱՄՆ մարտավարությունն այնպիսին է, որ մշտապես համարժեք են պատասխանում»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Իրաքի տարածքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծմանը:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում կարմրուկից մահացածների թիվը գերազանցել է վեց հազարը, ինչի մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP-ԺՀԿ) ներկայացնող Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հանդիպել և շնորհավորել է հայ համայնքին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Թեհրանը մտադիր չէ ԱՄՆ-ին կամ Boeing ընկերությանը փոխանցել Ուկրաինական միջազգային ավիաուղիների՝ այսօր Իրանում կործանված ինքնաթիռի սև արկղերը»,- հայտարարել է Իրանի Քաղավիացիայի կազմակերպության ղեկավար Ալի Աբեդզադեն: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Այս փուլում Ադրբեջանում ավելի շատ զբաղված են փետրվարին կայանալիք խորհրդարանական ընտրություններով, և չեմ կարծում, թե մինչև նոր խորհրդարանի և կառավարության ամբողջական ձևավորումն Ադրբեջանն առաջնագծում լուրջ գործողությունների կգնա: Իհարկե, ասածս չի բացառում, որ սրացումներ, փոքր մասշտաբային սադրանքներ կլինեն, այնուամենայնիվ, առաջնագծում խոշորամասշտաբ գործողություններ առաջիկա երկու ամսում քիչ հավանական են:
Բաղդադի իշխանությունները Միացյալ Նահանգների պաշտոնատար անձանց նախօրոք ծանուցել էին, թե Իրանը որ ռազմաբազաներին է հրթիռային հարվածներ հասցնելու:
Իրանը հրաժարվում է «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների»՝ Թեհրանի մերձակայքում աղետի ենթարկված Boeing-737-800 ինքնաթիռի «սեւ արկղերը» արտադրողին հանձնել հետազոտությունների համար:
Ստամբուլում կայացել են Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Թայիփ Էրդողանի բանակցությունները, որոնք տեւել են մեկուկես ժամից փոքր-ինչ ավելի, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Հունվարի 8-ին Ստամբուլում տեղի է կունենա «Թուրքական հոսք» գազատարի բացման արարողությունը: նշյալ գազատարի միջոցով ռուսական գազը կարտահանվի Թուրքիա, իսկ այնտեղից էլ՝ Եվրոպա: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Իրաքում Լեհաստանի դեսպան Բեատա Պենսկան տարհանվել է Իրաքից:
Կործանիչ հարված է սպասում բոլոր նրանց, ովքեր կգրոհեն Իսրայելի վրա: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Բենիամին Նաթանյահուն՝ հունվարի 8-ի առավոտյան Երուսաղեմում ելույթ ունենալով խորհրդաժողովում, որը նվիրված էր ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյի՝ Հորդանան գետի Արեւմտյան ափի իսրայելական բնակավայրերն օրինական ճանաչելու վերաբերյալ դոկտրինային։
Իրանի ատոմային ծրագիրն իր կողմից պարտավորությունների կրճատման հինգերորդ փուլից հետո, որն ստանձնել էր միջուկային գործարքի շրջանակում, կկրի խաղաղ բնույթ:
«Օրբելի» վերլուծական կենտրոնի Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանն Իրան-ԱՄՆ հակամարտության համատեքստում բավական հետաքրքիր է համարում Ադրբեջանի կեցվածքը պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակներում:
Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդին հայտարարել է «ավերիչ համընդհանուր պատերազմի սպառնալիք մասին»:
Իրանի շուրջն ստեղծված իրադրությունն սպառնալիքի տակ է դնում տարածաշրջանի կայունացման եւ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի՝ վերջին տարիների ջանքերը: Այս մասին հունվարի 8-ին Բրյուսելում հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Իրանում Ուկրաինայի դեսպանությունն ուղղում է կատարել Թեհրանի մերձակայքում ինքնաթիռի կործանման վերաբերյալ հաղորդագրության մեջ՝ դրանից հեռացնելով ահաբեկչության վարկածի բացառման վերաբերյալ տեղեկատվությունը։
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանի պնդմամբ՝ ԱՄՆ-Իրան լարված փոխհարաբերությունները վտանգավոր են Հայաստանի համար: Նա վստահ է՝ Ադրբեջանն օգտվում և օգտվելու է ստեղծված իրավիճակից:
ՆԱՏՕ-ի եվրոպական երկրներն սպասում են ԱՄՆ-ի հակազդմանը Իրանի կողմից Իրաքում գտնվող ամերիկյան ռազմակայաններին հասցված հրթիռահարվածներին:
Շատ ընկերություններ, որոնք Պարսից ծոցի երկրներից այլ պետություններ լցանավերով նավթի փոխադրման ծառայություններ են մատուցում, բարձրացրել են գներն Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայաններին Իրանի հրթիռահարվածներից հետո:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր է ուղարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որում ցավակցություն է հայտնել Թեհրանի մերձակայքում ուկրաինական մարդատար ինքնաթիռի կործանման ողբերգական հետեւանքների կապակցությամբ:
Մերձավորարեւելյան տարածաշրջանում տիրող ճգնաժամն ազդում է նաեւ Եվրամիության վրա, Եվրահանձնաժողովը կոչ է անում դադարեցնել զենքի կիրառումը, որպեսզի տեղ տրվի երկխոսությանը: