Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը առաջիկա տասնամյակի կանխատեսում է կատարել: «Ես որոշել եմ մտածել այն մասին, թե ինչպես կփոխվեն աշխարհն ու իմ կյանքը մինչեւ 2030 թվականը, եւ կենտրոնանալ դրանց վրա»,- գրել է նա սոցցանցի իր էջում։
Լոնդոնն առաջին տեղն է զբաղեցրել «Աշխարհի լավագույն քաղաքներ-2020» վարկանիշում, որը կազմվել է Resonance Consultancy-ի փորձագետների կողմից:
Expanscape բրիտանական ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին նոութբուքը, որն ունի յոթ էկրան:
Վրաստանի առողջապահության նախարարությունը դուրս է գրել ավելի քան 560,6 միլիոն լարի (194,5 միլիոն դոլար) արժողությամբ հեպատիտ C-ի անվճար բուժման պետական ծրագրով հատկացված դեղամիջոցներ՝ դրանց ժամկետը լրանալու հետևանքով: Տվյալները տրամադրել է Վրաստանի պետական աուդիտի գրասենյակը: Այս մասին գրում է shanttv.am-ը:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Տեխաս նահանգի հանրապետական կառավարիչ Գրեգ Աբբոտտը հայտնել է, որ նահանգը ԱՄՆ կառավարության վերաբնակեցման ծրագրի շրջանակներում չի ընդունի նոր փախստականների:
Չինաստանի Ուհան քաղաքում մահացել է նախկինում անհայտ վիրուսով վարակված 61-ամյա տղամարդ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով բժիշկներին:
Մեկ օրում Լիբանանից Սիրիա է վերադարձել ավելի քան 240 մարդ, ավելի քան 880 մարդ ժամանել է Հորդանանից:
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգն ուկրաինական ինքնաթիռը շփոթել է թևավոր հրթիռի հետ։
Ուկրաինայի Հանրապետության նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է շաբաթ՝ հունվարի 11-ի երեկոյան հեռախոսազրույց ունենալ Իրանի նախագահի հետ:
Ուկրաինայի Հանրապետության նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պնդում է, որ Իրանը ամբողջությամբ պետք է ընդունի մեղքը Թեհրանի օդանավականի մոտակայքում կործանված ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի խոցման համար:
Օմանի նոր սուլթան է ընտրվել Հեյսամ բեն Թարիք Ալ Սաիդը, ով 2002 թվականից զբաղեցրել է ժառանգության և մշակույթի նախարարի պաշտոնը:
Թեհրանի օդանավականի մոտակայքում կործանված ուղևորատար ինքնաթիռը պատահականորեն խոցվել է մարդկային սխալի արդյունքում։
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը մտադիր է մի քանի օրվա ընթացքում կարգավորել այն ճգնաժամային իրադրությունը, որն առաջացել է միապետական ընտանիքի ներկայացուցիչների պարտականությունների կատարումից հրաժարվելու արքայազն Հարրիի եւ նրա տիկնոջ՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի մտադրության կապակցությամբ:
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի հարավում բռնկման մի քանի օջախներ միավորվել-կազմել են զանգվածեղ հրդեհ, որն ավելի քան 500 հազար հեկտար անտառ է ճարակել:
Ճապոնիայի խոշորագույն բանկերը՝ Mitsubishi UFJ Financial Group-ը, Sumitomo Mitsui Financial Group-ը եւ Mizuho Financial Group-ը, իրենց այն աշխատակիցներին, որոնք Ճապոնիայի քաղաքացիություն ունեն, կարգադրել են հեռանալ Իրանից:
2020 թվականի ապրիլի 1-ից աջ ղեկով և տեղափոխված ղեկով մեքենաների տեխզննման կարգում փոփոխություններ կարվեն։ Այս մասին գրում է aliq.ge-ն:
Արտասահմանյան մի քանի դիվանագիտական առաքելություններ աշխատանքը Կանբերայում դադարեցրել են հրդեհի մեծ վտանգի, օդի ծխոտման ու աղտոտման կապակցությամբ՝ սաստիկ քամով ուղեկցվող շոգ եղանակի ֆոնին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2 անչափահասի դեմ ներկայացրած դատական հայցից հրաժարվել է ուշագրավ պայմանով: Երեխաները պետք է ներողություն խնդրեն Թուրքիայի նախագահից և նրանցից մեկը պետք է սովորի այդ երկրի հիմնը, իսկ մյուսը՝ թուրք բանաստտեղծ Նուսրուլլահ Գենչի «Անձրև» բանաստեղծությունը:
Հեղինակավոր «The New York Times» պարբերականն այս շաբաթվա համար առաջարկվող 11 գրքերի ցանկում ներառել է նաև Քրիս ՄըքՔորմիկի «THE GIMMICKS» (թարգմանաբար նշանակում է հնարքներ) գիրքը, որում իրադարձությունները ծավալվում են Հայաստանում, գրքում հիշատակվում է նաև Հայոց ցեղասպանությունը:
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը բացառում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո 40 օրվա ընթացքում Իրանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև բանակցությունները:
Ավելի քան 190 մլն ավստրալիական դոլար (131 մլն դոլար) է հանգանակվել Ավստրալիայի հարավարեւելյան ափին մոլեգնող անտառային հրդեհներից տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:
Մեծ Բրիտանիայի արքազայն Հարրիի կինը՝ Մեգան Մարքլը, մեկնել է Մեծ Բրիտանիայից այն բանից հետո, երբ զույգը հայտարարեց իրենց արարողակարգային պարտականությունները կատարելուց հրաժարվելու մասին:
NordWind-ի ինքնաթիռը լուրջ վնասվածքներ Է ստացել Անթալիայում արտակարգ վայրԷջք կատարելիս
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիեւում հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Քվինի հետ, որը կարեւոր տվյալներ է փոխանցել Իրանում տեղի ունեցած ավիաաղետի վերաբերյալ, դրանք կուսումնասիրեն ուկրաինացի փորձագետները:
Հունվարի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում կատարած հայտարարությունը Հայաստանից բացի մեծ արձագանք ունեցավ նաև հարևան Վրաստանում: Խոսքը վերաբերում է Հայաստանում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշին, որի համաձայն, ըստ Փաշինյանի, Հայաստանն առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020 թվականին առաջ կանցնի Ադրբեջանից: ՀՀ վարչապետը այս ամենը հաստատում է Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով, որոնց համաձայն 2019 թվականի տվյալներով ընթացիկ գներով (նոմինալ) Հայաստանի ՀՆԱ-ն կազմում է 4527 դոլար, իսկ Վրաստանի ՀՆԱ-ն՝ 4289:
Իրանն արդեն հունվարի 10-ին ձեռնամուխ կլինի «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing-737 ինքնաթիռի «սեւ արկղերի» տվյալների վերծանմանը:
ԱՄՆ-ն անկանխատեսելի գործընկեր է դարձել միջազգային ասպարեզում, իսկ Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ լարվածությունը բնավ չի վերացել:
Կանադայի տասը ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունն ուղեւորվել է Թեհրան՝ հետաքննելու Boeing-737 ուկրաինական ինքնաթիռի վթարը:
ԱՄՆ-ի հետախուզական հրթիռն ուկրաինական օդանավի կործանումից առաջ արձանագրել է երկու իրանական հրթիռների ջերմային հետք, որոնք արձակվել են ինքնաթիռի ուղղությամբ:
Թուրքիայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ Մեւլյութ Չավուշօղլուն եւ Հուլուսի Աքարը հունվարի 13-ին աշխատանքային այցով կուղեւորվեն Մոսկվա: