
Բայդենը սաուդյան թագավորի հետ բանակցություններ կվարի Խաշքաջիին նվիրված զեկույցի նախօրյակին

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պլանավոում է փետրվարի 24-ին առաջին հեռախոսազրույցը վարել Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդ թագավորի հետ՝ սաուդացի լրագրող Ջամալ Խաշքաջիի սպանության մասին ամերիկյան հետախուզության ոչ գաղտնի զեկույցի հրապարակման նախաօրյակին: Փետրվարի 23-ի երեկոյան այդ մասին գրել է Axios նորությունների պորտալը:
«Զրույցը, եթե կայանա, կդառնա որպես նախագահ Բայդենի առաջին բանակցությունը Սաուդյան Արաբիայի թագավորի հետ: Մինչդեռ կողմերը, հավանաբար, կքննարկեն լայն շրջանակի հարցեր, զրույցը երանգավորված կլինի առաջիկա պայթյունահարույց զեկույցով»,- նշում է հրատարակությունը: ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի հաշվետվությունում, ինչպես սպասվում է, կհիշատակվի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդի անունը: Ինչպես փետրվարի սկզբին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին, Բայդենի վարչակազմը մտադիր է ԱՄՆ-ի Կոնգրեսին հանձնել հատուկ ծառայությունների եզրակացությունը Խաշքաջիի սպանության հանգամանքների վերաբերյալ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: