
ԱՄՆ-ը պաշտպանում է կենսունակ պաղեստինյան պետության ստեղծումը

ԱՄՆ-ի պետքարտուղար Ղնթոնի Բլինքենը Իսրայելի արտաքին գործերի նախարար Գաբի Աշկենազիի հետ ունեցած հեռախոսազրույցում հայտարարել է, որ Միացյալ նահանգները պաշտպանում է կենսունակ պաղեստինյան պետության ստեղծումը: Այդ մասին հաղորդել է Պետդեպարտամենտը:
«Պետքարտուղարն ընդգծել է Բայդենի վարչակազմի այն համոզմունքը, որ երկու պետությունների վրա հիմնված որոշումը Իսրայելի՝ որպես հրեական եւ ժողովրդավարական պետության, ապագան ապահովելու լավագույն միջոցն է, որը խաղաղությամբ կապրի կենսունակ եւ ժողովրդավարական պաղեստինյան պետության հարեւանությամբ»,-հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը:
Նրա խոսքով՝ Բլինքենը նաեւ դեմ է արտահայտվել «Իսրայելի նկատմամբ բազմակողմ ձեւաչափով միակողմանի գործողություններին»: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք պաղեստինյան պետության ստեղծման շուրջ ձեւակերպումները չէին վերացել ԱՄՆ-ի պաշտոնական քաղաքականությունից, բայց գործնականում չեն գործածվել: Բացի այդ, Թրամփի վարչակազմը չի առարկել Իսրայելի կողմից Հորդանան գետի Արեւմտյան ափի բռնակցման դեմ: Բռնակցման պլանները արդյունքում դադարեցվել են արաբական պետությունների հետ Իսրայելի հարաբերությունների նորմալացման շրջանակներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: