Բաժիններ՝

ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են Boeing 777-ի հետ կապված միջադեպի հնարավոր պատճառը

Փետրվարի 21-ին Boeing 777-ի հետ միջադեպը կարող էր տեղի ունենալ շարժիչի մետաղի հոգնածության պատճառով (վնասվածքների կուտակում նյութի մեջ): Փետրվարի 22-ի երեկոյան այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի ղեկավար Ռոբերտ Սամուոլթը տեսաճեպազրույցում, որի տեսագրությունը զետեղված է Twitter-ում՝ կարգավորիչի էջում:

Պաշտոնյայի խոսքով՝ Pratt & Whitney PW 4000 շարժիչի թիակները փետրվարի 23-ին կուսումնասիրվեն արտադրողի լաբորատորիայում՝ գերատեսչության մասնագետների հսկողության ներքո: Դրա հետ մեկտեղ, նշել է նա, առկա տվյալներն առայժմ նախնական են:

«Վերթիռից հետո չորս րոպե անց թրթռումներ են արձանագրվել երկրորդ շարժիչում: (…) Շարժիչն ունի 22 թիակ, երկուսը ջարդվել են,- պատմել է խորհրդի ղեկավարը:- Մի թիակը ջարդվել է իր հիմքի մոտ, մյուսը՝ կեսից:

Ինչ վերաբերում է հիմքի մոտ ջարդված դետալին, ապա նախնական հետազոտությունը ցույց է տվել, որ դա կապված է մետաղի հոգնածության հետ: Կեսից ջարդված դետալը վնասվածք է ստացել հիմքի մոտ վնասված թիակի հետ շփվելուց»:

Միեւնույն ժամանակ, Սամուոլթի խոսքով, միջադեպը կապված չէ շարժիչի չվերահսկվող խափանման հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս