![](/banners/BeFunky-design.jpg)
Boeing 757-200-ը հարկադրված վայրէջք է կատարել ԱՄՆ-ում շարժիչի հնարավոր խնդիրների պատճառով
![](https://168.am/wp-content/uploads/2021/02/1044222.jpg)
ԱՄՆ-ի Delta Airlines ավիաընկերության Boeing 757-200 մարդատար ինքնաթիռը փետրվարի 22-ին հարկադրված վայրէջք է կատերել Սոլթ Լեյք Սիթի քաղաքի (Յուտայի նահանգ) օդանավակայանում: Այդ մասին հայտնել է տեղական KSL-TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով օդանավակայանի ներկայացուցչին։
Ինքնաթիռը թռչում էր Ատլանտայից (Ջորջիայի նահանգ) Սիեթլ (Վաշինգտոնի նահանգ): Յուտայում վայրէջք կատարելու որոշումն ընդունվել է նախազգուշության նպատակով: Կասկածներ կային, թե շարժիչներից մեկի աշխատանքում անսարքություններ կան: Վայրէջքն անցել է առանց պատահարների:
Տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: