ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 500 հազարը
Համավարակի ժամանակաշրջանում COVID-19-ն արդեն ավելի քան 500 հազար մարդու մահվան պատճառ է դարձել ԱՄՆ-ի տարածքում: Այդ մասին վկայում են Worldometers կայքի տվյալները։
Նրա տեղեկատվության համաձայն, ներկայում ԱՄՆ-ում 512 հազար 230 մահ է գրանցել կորոնավիրուսով վարակվելու հետեւանքով:
Associated Press գործակալությունը նշում է, որ ԱՄՆ-ը միագումար մոտավորապես այդքան սպանված է ունեցել երեք պատերազմների՝ Երկրորդ համաշխարհայինի, Կորեական պատերազմի եւ Վիետնամում պատերազմի ժամանակ:
Միեւնույն ժամանակ, չնայած բնակչության ակտիվ պատվաստմանը եւ վիրուսի ներկայիս ալիքի աստիճանական անկմանը, մի շարք փորձագետներ կանխատեսում են, որ մինչեւ 2021 թվականի հունիսի 1-ը ԱՄՆ-ում մահերի թիվը կկազմի արդեն մոտավորապես 589 հազար:
Նրանք այն կարծիքին են, որ բնակչության համար պակաս վտանգ չեն կարող ներկայացնել նոր, հիվանդության հնարավոր ավելի վտանգավոր հիմնամանրԷները: ԱՄՆ-ը, պաշտոնական տվյալների համաձայն, աշխարհում երկրորդ տեղում է գտնվում կորոնավիրուսով հիվանդների մահվան գրանցված դեպքերի թվաքանակով. այս երկրին բաժին Է ընկնում աշխարհում գրանցված գրեթե 2,5 մլն մահվան դեպքերի մոտավորապես 20 տոկոսը:
Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում են ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները, Միացյալ Նահանգներում COVID-19-ից մահերի իրական թիվը կարող Է զգալիորեն ավելի բարձր լինել պաշտոնական թվից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: