
Մուսուլմանները նշում են Ուրազա-Բայրամը

Մայիսի 13-ի առավոտյան Ռուսաստանի բոլոր մզկիթներում տոնական նամազներ կանցկացվեն Ուրազա-Բայրամի կապակցությամբ, որը նշանավորում է իսլամական ռամադան սուրբ ամսվա ավարտը։
Մինչդեռ կորոնավիրուսով վարակվելու սպառնալիքը երկրորդ տարին անընդմեջ ուղղումներ է մտցնում այդ օրվա ավանդական տոնակատարության մեջ:
Այսպես, Մոսկվայում նամազները, ինչպես եւ անցյալ տարի, գործող սահմանափակումների պատճառով կկատարվեն ծխականների բացակայությամբ: Տոնական աղոթքը մուսուլմանները կկարողանան դիտել հեռարձակմամբ:
Ուրազա-Բայրամը տեւում է երեք օր՝ 30-օրյա պահքից հետո, եւ նշանակությամբ երկրորդ մուսուլմանական տոնն է Ղուրբան-բայրամից կամ Զոհաբերության օրից հետո: Նախօրյակին՝ ռամադանի վերջին օրը, մուսուլմանները, ավանդույթի համաձայն, հավաքում են տները, նվերներ պատրաստում եւ հյուրասիրություն կազմակերպում տոնական սեղանի շուրջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: