ԵՀ-ն ներկայացրել է օդի, ջրի և հողի զրոյական աղտոտման ձգտելու գործողությունների պլանը
Եվրահանձնաժողովը (ԵՀ) ներկայացրել է գործողությունների պլան, որոնց համապատասխան Եվրամիությունը կձգտի օդի, ջրի եւ հողի զրոյական աղտոտման: Այդ մասին ասված է մայիսի 12-ին Բրյուսելում տարածված փաստաղթղում:
«Գործողությունների պլանում շարադրվում է 2050 թվականի համալիր տեսլականը. աշխարհ, որտեղ աղտոտումը կնվազեցվի մինչեւ այն մակարդակներ, որորնք այլեւս վնաս չեն հասցնի մարդու առողջությանը եւ բնական էկոհամակարգերին, ինչպես նաեւ այդ նպատակին հասնելու քայրեը:
Պլանն ի մի է կապակցում Եվրամիության՝ աղտոտման դեմ պայքարի եւ դրա կանխման ամբողջ քաղաքականությունը՝ հատուկ ուշադրություն նվիրելով թվային լուծումների օգտագործանն աղտոտման դեմ պայքարի համար»,- նշված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ: Այդ նպատակին հասնելու կոնկրետ քայլերը ներառում են «օդի որակի բարելավում 55 տոկոսով՝ վաղաժամ մահերի թվի կրճատման համար», «ջրի որակի բարելավում թափոնների, ծովում պլաստիկե աղբի (50 տոկոսով) եւ միկրոպլաստիկի (30 տոկոսով) կրճատման հաշվին, ինչպես նաեւ «հողի որակի բարելավում սննդարար նյութերի կորուստների եւ քիմիական պեստիցիդների օգտագործման 50 տոկոսով կրճատման հաշվին»:
Բացի դրանից, պլանը նախատեսում է «ԵՄ-ի այն էկոհամակարգերի 25 տոկոսով կրճատում, որտեղ օդի աղտոտումն սպառնում է կենսաբազմազանությանը» եւ թափոնների, այդ թվում կումունալ, առաջացման զգալի կրճատում: Ինչպես ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ, Բրյուսելը հունիսի 1-ից մինչեւ 4-ը կանցկացնի «Եվրամիության կանաչ շաբաթ» բնապահպանական խորհրդաժողովը, որտեղ պլանավորվում է քննարկել զրոյական աղտոտման հասնելու հարցերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: