Բաժիններ՝

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է Սաուդյան Արաբիայի հետ մերձենալու պատրաստակամության մասին

Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը մայիսի 12-ին հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Էր Ռիադի հետ մերձենալուն, որի հետ Թեհրանը պատմական ոչ դյուրին հարաբերություններ ունի: Այդ մասին հաղորդել է Associated press գործակալությունը։

«Մենք որոշակիորեն պատրաստ ենք եւ միշտ պատրաստ ենք եղել Սաուդյան Արաբիայի հետ սերտ կապերի»,- Զարիֆը թղթակիցներին ասել է Դամասկոսում: Բաղդադը վերջերս հաստատել է, որ անցած ամսին որպես միջնորդ հանդես է եկել Սաուդյան Արաբիայի հետ Իրանի բանակցություններում: Կողմերը զրուցել են «մեկ անգամից ավելի», եւ դրանից հետո շփումները շարունակվել են:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը սաուդյան հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ էր Ռիադը լավ հարաբերությունների հույս ունի Իրանի հետ: Ավելի ուշ Իրանի ԱԳՆ-ում պաշտպանել են արքայազնի նման հայտարարությունները:

Դիտորդները նշում են, որ Իրանը եւ Սաուդյան Արաբիան վաղուց հակամարտում են տարածաշրջանային մակարդակով եւ տարբեր կողմերի են պաշտպանում Եմենի ու Սիրիայի հակամարտություններում: 2016 թվականին երկու երկրների հարաբերությունները հատկապես վատացան, երբ էր Ռիադը Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզեց Թեհրանում սաուդյան դեսպանության վրա բողոքողների գրոհից հետո: Հարձակումը վրեժխնդրություն էր շիա քարոզիչ Նիմրա ան-Նիմրայի մահապատժի համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս