Բաժիններ՝

Գինցբուրգը «Սպուտնիկ V»-ով պատվաստվելուց հետո պաշտպանության ժամկետը գնահատել է երկու տարի

«Սպուտնիկ V»-ով պատվաստվելուց հետո կորոնավիրուսի նկատմամբ բջջային իմունիտետի պահպանման ժամկետների հետազոտությունը պետությանը կօգնի ավելի շատ միջոցներ խնայել, առկա է այն բանի հավանականությունը, որ պաշտպանությունը կպահպանվի երկու տարի: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Ռուսաստանի Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը: Հարկավոր է ուսումնասիրել հիշողության բջիջների կյանքի ժամկետը, դա անել պաշտոնական հետազոտությամբ՝ այդ տեղեկատվությունը հետո գրանցման վկայականի մեջ մտցնելու համար: Դա պետք է խնայի պետության հսկայական քանակությամբ փողերը:

Նա ճշտել է, որ եթե ապացուցվի, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութը պաշտպանում է երկու տարի, իսկ արտասահմանյան պատվաստանյութերը զգալիորեն ավելի քիչ ժամկետով, ապա դրանք կլինեն որակով երկու անհամաչափ արտադրանքներ: «Մենք մեծ վստահություն ունենք, որ հաստատ պաշտպանությունը կլինի երկու տարի»,-ընդգծել է Գինցբուրգը: Նրա խոսքով՝ հետազոտության համար անհրաժեշտ է պարզել, թե անցած ամռանը պատվաստում ստացածներից ում մոտ էընկել հակամարմինների տիտրերը, նրանց պատվաստել երկու, երեք, հինգ օրվա ընթացքում, ստուգել հակամարմինների մակարդակը:

«Եթե նրանց մոտ տիտրը կտրուկ ավելանում մինչեւ զգալի մեծություններ, իսկ դա այդպես էլ լինելու է, ապա նշանակում է, որ նրանց բջիջները հիշողություն ունեն: Բայց հարկավոր է պաշտոնական հետազոտություն անցկացնել, որպեսզի հետո այդ տեղեկատվությունը մտցվի գրանցման վկայականի մեջ»,-պարզաբանել է Գինցբուրգը: «Սպուտնիկ V» պատվաստանյութն արդեն հավանություն է ստացել ավելի քան 3,2 միլիարդ ընդհանուր բնակչությամբ 64 երկրներում: Պետական կարգավորիչների կողմից ստացած հավանությունների քանակով «Սպուտնիկ V»-ն աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը: Պատվաստանյութի արդյունավետությունը, ըստ պատվաստում ստացած 3,8 մլն ռուսաստանցիների անալիզի տվյալների, կազմել է 97,6 տոկոս. դա ավելի բարձր ցուցանիշ է, քան այն տվյալները, որոնք ավելի վաղ հրապարակվել էին The Lancet բժշկական հանդեսի կողմից (91,6%), հաղորդել են Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (ՌՈւՆՀ) եւ Գամալեյայի անվան ԳՀԿ-ն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս