Վրաստանը կարող է մի քանի շաբաթ անց բացել ցամաքային սահմանները
Վրաստանի իշխանությունները պլանավորում են ցամաքային սահմանները բացել մի քանի շաբաթ անց: Այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Տուռնավան։
Նախարարի կանխատեսումներով, հենց այդ ժամանակ, ամենայն հավանականությամբ, կավարտվի կորոնավիրուսի երրորդ ալիքը: «Ցամաքային սահմանների անվտանգ բացումը հիմնական խթաններից մեկն է զբոսաշրջության համար: Ցամաքային սահմանների բացումն ընդհանուր առմամբ պլանավորվում է, բայց ժամանակի տեսակետից այն կարող է համընկնել երրորդ ալիքի ավարտվելու հետ:
Հավանաբար, դա առաջիկա մի քանի շաբաթվա հարց է»,-Տուռնավան ասել է լրագրողներին: Վրաստանի իշխանությունները ցամաքային սահմանները փակել են, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, 2020 թվականին կորոնավիրուսի համավարակի պատճառով: Դրա հետ մեկտեղ ՌԴ քաղաքացիները կարող են Վրաստանում հայտնվել օդային ճանապարհով: Վրացական իշխանությունների ներկայացուցիչները հաղորդել են, որ համավարակի պայմաններում օդային ճանապարով ժամանող զբոսաշրջիկների առողջական վիճակի վերահսկումն ավելի հեշտ է, քան ցամաքային: Վրաստանը սահմանակից է Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հետ, հաղորդել էԷ Sputnik-ը: