Բաժիններ՝

Ամերիկացիների շուրջ 59 տոկոսն ստացել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի թեկուզ մեկ դեղաչափ․ Բայդեն

Միացյալ Նահանգները պատվաստման տեմպերով մոտենում է այն բանին, որ ամերիկացիների շուրջ 59 տոկոսն ստանա պատրաստուկի թեկուզ առաջին դաղաչափը:

Մայիսի 12-ին այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը MSNBC հեռուստաալքին տված հարցազրույցում: «Մենք վերջերս հայտարարեցինք, որ ներարկվել է եւս 50 միլիոն դեղաչափ պատվատանյութ, ի վերջո (ներարկվել է) 250 միլիոն դաղաչափ»,- ասել է Բայդենը:

Նրա խոսքով՝ վարչակազմը կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի քաղաքացիները վերադառնան աշխատանքի: «Իմ խնդիրն է, որ մինչեւ հուլիսի 4-ին (նշվող ԱՄՆ-ի Անկախության օրը) քաղաքացիների 70 տոկոսը պատվաստվի: Մենք կարող ենք դա անել, այժմ մենք մոտ ենք 59 տոկոս պատվաստվածներին (թեկուզ) մեկ դաղաչափով»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը:

Մարդահամարի բյուրոյի տվյալներով՝ ԱՄՆ-ի բնակչության թիվը գերազանցում է 331 միլիոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս