Բաժիններ՝

ԱՄՆ-ը մտադիր է ապահովել Իսրայելի ռազմական գերակշռությունը

Միացյալ Նահանգները գտնում է, որ Իսրայելն ինքնապաշտպանության իրավունք ունի պաղեստինա-իսրայելական հակամարտությունում, և ապահովելու է նրա ռազմական գերակշռությունը:

Պենտագոնում Իսրայելի պաշտպանության նախարարության ռազմաքաղաքական դեպարտամենտի տնօրեն Զոար Պալտիի և քաղաքական հարցերի գծով ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար Քոլին Քոլի հանդիպման ընթացքում վերջինս «դատապարտել է ահաբեկչական գործողությունները, որոնք ուղղված են իսրայելցի քաղաքացիական անձանց դեմ, և ընդգծել Միացյալ Նահանգների կողմից աջակցությունն Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին», ընդգծվում է ամերիկյան պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:

Քոլլը հաստատել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության կողմից մշտական աջակցությունն Իսրայելի որակյալ ռազմական գերակշռությանը», ինչպես նաև ամերիկյան վարչակազմի հույսը հանգստության վերականգման հարցում:

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը լրագրողներին հայտարարել է, որ ինքը «չափազանց սուր» չի համարում իսրայելական տարածքի հրթիռակոծումներին ի պատասխան Իսրայելի հասցրված գրոհները պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դիրքերին: Իրադրությունը Իսրայելի և Գազայի հատվածի սահմանի վրա շաբաթվա սկզբից ի վեր մնում է հատկապես լարված:

Գազայի հատվածից իսրայելական տարածքի հրթիռակոծումները գործնականում չեն դադարում, ինչպես նաև՝ Իսրայելի պաշտպանության բանակի պատասխան հարվածները: Լույս մայիսի 14-ի գիշերն Իսրայելի ռազմաօդային ուժերը և ցամաքային ուժերը սկսել են Գազայի հատվածի զանգվածային գնդակոծությունը. բայց, ինչպես պարզաբանել են իսրայելական բանակում, դա դեռևս ցամաքային գործողություն չէ:

ՀԱՄԱՍ-ը ի պատասխան վերսկսել է հարվածները Իսրայելի հարավի ուղղությամբ: Ըստ վերջին տվյալների, երկուշաբթի օրվանից՝ մայիսի 10-ից, Իսրայելում զոհվել է յոթ մարդ, Պաղեստինում՝ 109, այդ թվում՝ 28 երեխա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս