Բաժիններ՝

Գազայի հատվածում զոհված պաղեստինցիների թիվը հասել է 83-ի

Պաղեստինցիների թիվը, որոնք երեք օրվա ընթացքում Գազայի հատվածում զոհվել են իսրայելական հարվածներից, հասել է 83-ի, տուժել է 487 մարդ: Այդ մասին հաղորդել է միջատարածքի առողջապահության նախարարությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր 67 զոհվածի և 388 տուժածի մասին: «Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական ավիահարվածների հետևանքով երեք օրում զոհված պաղեստինցիների թիվը հասել է 83-ի, այդ թվում՝ 17 երեխա և 7 կին: Եվս 487 մարդ վարքեր են ստացել»,-հայտնել է առողջապահության նախարարության ներկայացուցիչ Աշրաֆ ալ Քիդրան:

Մայիսի 10-ի երեկոյան կտրուկ սրվել է իրադրությունը Իսրայելի և պաղեստինյան Գազայի հատվածի սահմանին: Պաղեստինյան խմբավորումները Գազայից Իսրայելի ուղղությամբ արձակել են առնվազն 166 հրթիռ: Իսրայելական հակահրթիռային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգի աշխատանքի արդյունավետությունը կազմում է շուրջ 90 տոկոս:

Իրադրության սրվելուց ի վեր զոհվել են վեց խաղաղ իսրայելցիներ և մեկ զինվորական: Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին, գրոհի է ենթարկվել ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ»-ի շուրջ 600 ռազմական թիրախներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս