
ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր ազդեցությունը՝ ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերման համար. Փալոն

ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնն անդրադարձել է Սյունիքի հատվածում ՀՀ սահմանի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին՝ կոչ անելով ԱՄՆ-ին օգտագործել իր ազդեցությունն այս հարցում: ԱՄՆ կոնգրեսականն այս մասին գրել է «Թվիթերի» իր էջում:
Փալոնը նկատել է՝ Ադրբեջանն այժմ ներխուժել է Հայաստան՝ միջազգային իրավունքի ակնհայտ խախտմամբ: «ԱՄՆ-ն պետք է միանշանակ դատապարտի այս հարձակումը և օգտագործի իր ազդեցությունը դաշնակիցների հետ` Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի դուրս բերման համար»,- նշել է կոնգրեսականը:
Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ փորձ անելով պարփակել Սև լիճը: