Իսրայելում հայտարարել են, որ երեք օրում ավելի քան 1,5 հազար հրթիռ է արձակվել Գազայի հատվածի տարածքից
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալներն ավելի քան 1,5 հազար հրթիռ են արձակել Իսրայելի տարածք՝ մայիսի 10-ին պաղեստինյան միջատարածքի հետ սահմանին իրադրության սրման սկզբից ի վեր: Այդ մասին ասված է այն հրապարակման մեջ, որը մայիսի 13-ին զեղեղվել է Twitter-ի՝ իսրայելական բանակի էջում։
«Վերջին երեք օրը ՀԱՄԱՍ (շարժման զինյալները) Գազայի հատվածից ավելի քան 1,5 հազար հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ահաբեկելով խաղաղ բնակիչներին 140 կիլոմետր հեռավորության վրա», նշված է տեքստում:
Մայիսի 10-ից Իսրայելի բանակը եւ Գազայի հատվածի պաղեստինյան խմբավորումները չեն դադարեցնում փոխհրթիռակոծումները, որոնք հետւել են մայիսի սկզբին Արեւելյան Երուսաղեմում Ալ Աքսա մզկիթի մոտ ծայր աած անկարգություններին, որտեղ տուժել է ավելի քան 700 պաղեստինցի: Ավելի վաղ Գազան վերահսկող ՀԱՄԱՍ շարժման մարտական թեւը՝ «Իզեդին ալ Քասամի բրիգադները», հայտարարել է մայիսի 11-ի երեկոյան եւ 12-ի առավոտյան ժամերին ավելի քան 200 հրթիռների արձակման մասին դեպի Թել Ավիվի եւ Բեեր Շեւայի կողմը: Մինչ այդ հոծախումբ գնդակոծման են ենթարկվել Աշկելոն եւ Աշդոտ քաղաքները: Հայտնել են վեց զոհված իսրայելացիների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: