
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ 600 ռազմական թիրախ է խոցել Գազայում

Պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից այս շաբաթվա սկզբից ավելի քան 1,6 հազար հրթիռ են արձակել Իսրայելի տարածք, իսրայելացի զինվորականներն ի պատասխան այդ ընթացքում 600 ռազմական թիրախ են խոցել Պաղեստինի ափամերձ միջատարածքում: Մայիսի 13-ին օտարերկրացի լրագրողների համար կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը։
«Գազայի հատվածից մի քանի օրվա ընթացքում ավելի քան 1,6 հազար հրթիռ է արձակվել Իսրայելի տարբեր քաղաքների ուղղությամբ, ի պատասխան Իսրայելի պաշտպանության բանակը մինչ այս պահն արմատականների 600-ից ավելի ռազմական թիրախ է խոցել Գազայի հատվածում»,- ասել է Կոնրիկուսը: Նա նշել է, որ մայիսի 10-ից Գազայի հատվածից Իսրայելի հրթիռակոծումների հետեւանքով զոհվել են վեց քաղաքացիական անձ եւ մեկ զինծառայող:
Կոնրիկուսի խոսքով՝ գործողությունների ընթացքում զինվորականները ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի եւ «Իսլամական ջիհադի» շուրջ երեք տասնյակ խմբավորումներ, ներառյալ մի քանի բարձրաստիճան ղեկավարների: Իսրայելի պաշտպանության բանակը «շարունակում է հարվածներ հասցնել Գազայի հատվածում ահաբեկչական օբյեկտներին եւ այնուհետեւ կգործի ըստ անհրաժեշտության»,- մայիսի 13-ին նշել են բանակային մամուլի ծառայությունում:
«ՀԱՄԱՍ-ը դիտավորյալ ռազմական օբյեկտները տեղադրում է Գազայի հատվածի քաղաքացիական խտաբնակ շրջաններում: Իսրայելի պաշտպանության բանակը ձեռնարկում նախազգուշության բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի խաղաղ բնակիչներին վնաս չպատճառի մարտական գործողությունների ժամանակ»,- հավելել են այնտեղ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: