Բայդենը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ պետք է դառնար իր ավագ որդի Բոն
ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավար Ջո Բայդենը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահ պետք է դառնար իր ավագ որդի Բոն, որը մահացել է 2015 թվականի մայիսին: Մայիսի 13-ին այս խոստովանությամբ Սպիտակ տան ղեկավարը հանդես է եկել MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Բոյի մասին հարցը նախագահին տրվել է զրույցի ամենավերջում, որը նվիրված էր հիմնականում երկրում նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին: «Դուք միշտ ինձ անակնկալի եք բերում Բոյի (մասին հարցերով), Աստված օրհնի նրան: Նա պետք է նստած լիներ այս աթոռին»,- հայտարարել է Ջո Բայդենը:
Բո Բայդենը մահացել է ուղեղի քաղցկեղից, երբ 46 տարեկան էր: Մահվանից սոսկ ոչ շատ առաջ է նա թողել Դելավերի նահանգի գլխավոր դատախազի պաշտոնը: Ջո Բայդենի առաջին կինը եւ 13 ամսական դուստրը 1972 թվականին զոհվել են ավտովթարի ժամանակ: Բոն մահացել է այն ժամնակ, երբ Ջո Բայդենը քննարկում էր 2016 թվականին ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը:
Ջո Բայդենն այն ժամանակ հաշվի է առել նաեւ իր ընտանիքի անդամների պատրաստ լինելը երկարատեւ եւ ուժասպառ անող քարոզարշավին, որոնք, ինչպես եւ նա ինքը, վշտի մեջ էին մերձավորի կորստի պատճառով: Ինչպես ի վերջո այն ժամանակ հայտարարել է Ջո Բայդենը, նա որոշել է չմիանալ մրցարշավին, չնայած այն բանին, որ Բոն մահվանից ոչ շատ առաջ, ամերիկյան մամուլի տվյալներով, հորը համոզել է մասնակցել ընտրություններին: 2008 – 2009 թվականներին Բո Բայդենը Դելավերի Ազգային գվադրիայի՝ իր ստորաբաժանման կազմով մասնակցել է Իրաքում ԱՄՆ-ի ռազմական գործողությանը:
Եղել է զինվորական իրավաբան, ուներ մայորի կոչում: Իրաքում ծառայել է ԱՄՆ-ի ներկայիս պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հրամանատարության ներքո, որն այն ժամանակ գտնվում էր իսկական զինվորական ծառայության մեջ՝ գեներալի աստիճանով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: