ՄԱԿ-ում այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա։
Թուրքիայի սահմանադրական դատարանը պարտավերցրել է պետությանը թուրք հայտնի պատմաբան, պրոֆեսոր, 2008թ. «Հայե՛ր, ներեցեք մեզ» ակցիայի առաջամարտիկներից Բասքըն Օրանին 27.000 թուրքական լիրա փոխհատուցում վճարել:
Ինդոնեզիայում գրանցված երկրաշարժերի ու դրանց հետևանքով առաջացած ցունամիի զոհերի թիվը հասել է 48-ի:
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում, ըստ էության, երկրորդել է Հայաստանի վարչապետի հայտարարությունը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Դուշամբեում կայացած զրույցի վերաբերյալ։ Հաղորդագրությունում նշվում է, որ զրուցակիցները հայտնել են խնդրի բանակցային եղանա
«Նյու Յորքում ՀՀ վարչապետի և Իրանի նախագահի հանդիպումը ցույց է տալիս, որ որքան էլ դժվար է երկու երկրների ղեկավարների գերհագեցած օրակարգում հարմար ժամանակ գտնել վարչապետի Իրան կատարելիք այցի համար, երկու երկրները միմյանց կարևոր են համարում և առիթը բաց չեն թողնում ծանոթանալու համար»:
Գազայի սահմանում իսրայելական ռազմական ուժերի հետ բախումների ժամանակ զոհվել է երեք պաղեստինցի, 180 մարդ վիրավորվել է:
Ճապոնիայի իշխանությունները տեխնիկական դժվարությունների պատճառով հրաժարվել են 2020 թվականի Օլիմպիական խաղերի ընթացքում ամառային ժամանակի անցնելու գաղափարից:
Մեծ Բրիտանիայի բնակիչների 50 տոկոսից ավելին Brexit-ի շուրջ երկրորդ հանրաքվեում դեմ կքվեարկեր Եվրամիությունից երկրի դուրս գալուն:
Գերմանիայի բնակիչների մեկ հինգերորդից պակաս մասն է գոհ ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելի վարած քաղաքականությունից:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախկին նախարար Բորիս Ջոնսոնը, որին համարում են երկրի վարչապետի պաշտոնի առավել հավանական ապագա հավակնորնդրից մեկը, հրապարակել է Brexit-ի իրականացման իր ծրագիրը։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Միացյալ Նահանգներ իր աշխատանքային այցի շրջանակներում ԱՄՆ-ի առափնյան պահպանության ուժերի «Բալթիմոր» բազա կատարած այցելության ժամանակ նշել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին առափնյա պահպանության «Այլենդ» դասի երկու պարեկային կատերների հանձնման չափազանց մեծ կարեւորությունը:
7,5 մագնիտուդով երկրաշարժ է սեպտեմբերի 28-ին տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ:
ԱՊՀ-ի պետությունների ղեկավարների խորհուրդը ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի (ՀԱԿ) ղեկավար ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովի ծառայության ժամկետը երկարացրել է եւս երեք տարով:
Բելառուսի նախագահ Ալեսքանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԱՊՀ-ի երկրները չունեն Համագործակցության զարգացման ընդհանուր տեսլական եւ գլխավոր պլան եւ որ չի հաջողվել մինչեւ վերջ ձեւավորել տեսական մոդել եւ ստեղծել երկրների տնտեսական ինտեգրման գործնական ռազմավարությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում՝ ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Ղրղզստանի, Մոլդովայի նախագահները և Թուրքմենստանի փոխվարչապետը:
«Սերժ Սարգսյանն ասել է՝ Ցեղասպանություն։ Մինչ այդ էլ Ռոբերտ Քոչարյանը 2004թ. ասել է, որ Արցախն ուղղակի չի կարող ենթարկվել Ադրբեջանին։ Բայց որևէ մեկը չի փոխել այն հունը, որը դրվել է Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ։ Իրենք դա են համարել ճիշտ»։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում կարճատև զրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ ևս: Միևնույն ժամանակ ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարելիք այցի մասին քննարկում չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ խոսակցության մանրամասները կհայտնի Երևան վերադառնալուց հետո:
Դուշանբեում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հանդիպումը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հանդիպմանը խնդրել է նրան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Յուկիա Ամանոյից պահանջել՝ ստուգելու Թեհրանում միջուկային նյութերի ու սարքավորումների գաղտնի պահեստի վերաբերյալ տեղեկատվությունը:
Ադրբեջանում ավելի քան 100 դատավոր հեռացվել է դատական համակարգից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դուշանբեում կարճ զրույց են ունեցել:
ԱՊՀ նախագահությունը Տաջիկստանից փոխանցվեց Թուրքմենստանի Հանրապետությանը:
SAS ավիաընկերության ինքնաթիռը, որը սեպտեմբերի 28-ի առավոտյան իրականացնում էր Կիրունա-Ստոկհոլմ չվերթը, հարկադրական վայրէջք է կատարել Լուլեո քաղաքում՝ օդում շարժիչի բռնկվելու պատճառով:
Թուրքիայի Անթալիա նահանգում երկրաշարժ է գրանցվել:
Նիդեռլանդների իրավապահ մարմինները ձերբակալել են յոթ մարդու, որոնց կասկածում են երկրի տարածքում խոշոր ահաբեկչություն նախապատրաստելու մեջ:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հերքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի այն պնդումները, թե Թեհրանը շարունակում է միջուկային զենքի մշակումները, եւ Թել Ավիվին մեղադրել է գաղտնի միջուկային ծրագիր իրագործելու մեջ։
ԱՄՆ-ում առնվազն երկու մարդ է զոհվել, եւս երկուսը՝ վերքեր ստացել սեպտեմբերի 27-ին Գրինվիլ քաղաքում (Հարավային Կարոլինայի նահանգ) ինքնաթիռի կործանման հետեւանքով:
Իրաքի մայրաքաղաքում գնդակահարել են «Միսս Բաղդադ 2015»-ին՝ Տարա Ֆարեսին: