Բաժիններ՝

Իրանում տեղի է ունեցել 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Կիրակի Իրանի հարավ-արևմտյան Իլամ նահանգում տեղի է ունեցել 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հաղորդում է Tasnim news-ը:

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 9:24-ին Սալեխբադ քաղաքի մերձակայքում: Դա զգացել են մարդիկ հարևան նահանգներում և Իլամի ուրիշ քաղաքներում:

Իլամ նահանգի ճգնաժամային կառավարման դեպարտամենտի գործադիր տնօրեն Այաթ Քեյսարբեյգին հայտնել է, որ տուժած շրջաններ են ուղարկվել փրկարարներ և օգնություն ցուցաբերող խմբեր: Նրա խոսքով՝ ավերածությունների և զոհերի մասին հաղորդագրություններ դեռևս չեն ստացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930