Փարիզի «Հաշմանդամների պալատ»-ում անցկացվում է հոգեհանգստի և Ազգային հարգանքի տուրքի արարողություն՝ ի պատիվ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի։
Հարավաֆրիկյան Հանրապետությունում առնվազն 320 ուղեւոր է տուժել երկու գնացքների բախման հետեւանքով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառում ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների շարունակականության հարցը հանրաքվեի դնելու հնարավորությունը:
Հարավային Կորեայի դատարանը հոկտեմբերի 5-ին կոռուպցիայի գործով 15 տարվա ազատազրկման է դատապարտել հանրապետության նախկին նախագահ Լի Մյոն Բաքին:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հոկտեմբերի 4-ին իր կոլումբիացի պաշտոնակից Իվան Դուկեին «սատանա» է անվանել, որը գործում է որպես Վաշինգտոնի ծառա:
ԱՄՆ-ի վարչակազմն զբաղվում է այլ պետությունների հետ «առեւտրական կոալիցիայի» ստեղծմամբ՝ նպատակ ունենալով հակազդել Պեկինի առեւտրական քաղաքականությանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը:
Ֆրանսիացիների մեծամասնությունը Ֆրանսուա Միտերանին լավագույն նախագահն է համարում վերջին 40 տարվա ընթացքում, երկրի գործող նախագահ Էմանուել Մակրոնը հայտնվել է վարկանիշի նախավերջին տեղում:
Վերջին երկու տարում ամերիկացիների շրջանում կտրուկ ընկել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի ժողովրդականությունը, որն այժմ նույն մակարդակի վրա է, ինչ եւ նրա նախորդինը՝ Բենեդիկտոս 16-րդինը գահից հրաժարվելուց առաջ:
«Խախտումների դեպքում համազեկուցողները համապատասխան աշխատանք են իրականացնում մոնիտորինգային հանձնաժողովում, նիստեր են գումարվում և քննարկվում, թե որքանով են քայլերը համահունչ այն պարտավորությունների հետ, որոնք տվյալ երկիրը ստանձնել է: Հետևաբար՝ եթե համահունչ չէ, համապատասխան քայլեր ձեռնարկվում են»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունը նվազել է մինչեւ 3,1 մլրդ դոլար, եւ արդյունքում նա 138 դիրքով է իջել ԱՄՆ-ի 400 ամենահարուստ մարդկանց (Forbes 400) վարկանիշում:
Ադրբեջանի Թովուզի շրջանի Գովլար գյուղում ողջ-ողջ հրկիզել են 1981թ. ծնված Էլբուրսա Ալեկբերովին:
«ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցն այդքան էլ կրիտիկական չպետք է դիտարկվի Հայաստանում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Ադրբեջանի` ՀԱՊԿ-ում կարգավիճակ ստանալու հեռանկարի հնարավորությանը:
Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանը Թուրքիայում կորած հայտնի լրագրող Ջամալ Խաաշկղիջի գործի վերաբերյալ պարզաբանումներ տալու համար կանչվել է հյուրընկալ երկրի արտաքին գործերի նախարարություն:
2018 թվականի հոկտեմբերի 1-ի տվյալներով՝ Վրաստանի իմունոլոգիայի կլինիկական գիտագործնական կենտրոնում գրանցվել է ՄԻԱՎ-ով վարակվածների 517 նոր դեպք, ինչը 49 դեպքով ավելի է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ:
Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հանքերային գրոհների խնդիրը կներառի ԵՄ-ի հոկտեմբերի 18-ի գագաթնաժողովի օրակարգում՝ կապված Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) վրա Ռուսաստանին վերագրվող կիբեռգրոհների հետ:
Հյուսիսատլանտյան դաշինքը պաշտպանության բնագավառում ներդրումների շտապ ավելացման անհրաժեշտություն է տեսնում:
Թուրքական «Haberturk» լրատվական կայքի հոդվածագիր Ումուր Թալուն իր սյունակում խորը հիացմունքով է անդրադարձել մեծանուն ֆրանսահայ շանսոնյե, դերասան ու կոմպոզիտոր Շառլ Ազնավուրի ստեղծագործություններին:
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին «հանգուցային զրուցակից» է համարում միջազգային խնդիրները քննարկելիս:
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է ենթարկվել նոր պատժամիջոցների:
«ԼՈւԿՕՅԼ»-ը լիովին դադարեցրել է իրանական նավթի գնումները:
Օրերս ավարտվեց «Ադրբեջանն ընդդեմ «France 2»-ի աշխատակազմի» դատը. հարևան պետությունը տանուլ տվեց այն:
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռան նամակ է ուղարկել աշխարհի ղեկավարներին՝ խնդրելով միջնորդական դեր խաղալ, որպեսզի տարածաշրջանում հանրաքվե անցկացվի ինքնորոշման շուրջ:
Ռուսաստանը ողջունում է դրական միտումները, որոնք նկատվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:
Արգենտինայում ՀՀ դեսպանությունում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ Արգենտինայում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի /UNICEF/ գրասենյակի եւ Բուենոս Այրեսի «Հայաստան» Համահայկական հիմնադրամի միջեւ համագործակցության ծրագրի ստորագրման արարողությունը, որով ազդարարվեց «Matching projects» ծրագրի մեկնարկը:
Իռլանդիան պաշտպանել է ամբողջ Միացյալ Թագավորության, ներառյալ Հյուսիսային Իռլանդիան, եւ Եվրամիության միջեւ մաքսային միության պահպանման մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի պլանը՝ մինչեւ Լոնդոնի եւ Բրյուսելի կողմից նոր առեւտրական համաձայնագրի համաձայնեցումը:
Գնացքների երթեւեկությունը, որն ընդհատվել էր Ջենովայի մերձակա Մորանդիի կամրջի փլվելուց հետո, ինչն ավելի քան 40 մարդու կյանք խլեց, վերականգնվել է:
ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ապակայունացնող գործողությունները չպետք է անպատասխան մնան:
Ան-32 եւ Ան-26 ռազմափոխադրական ինքնաթիռները հայտնվել են նույն վայրէջքային գոտում, ինչի հետեւանքով դրանցից մեկը մխրճվել է երկրորդի պոչամասի մեջ:
ԱՄՆ-ը լիովին դադարեցրել է անմշակ նավթի մատակարարումները Չինաստանին՝ երկու երկրների միջեւ առեւտրական պատերազմի ֆոնին: