ԱՀԿ-ում հայտարարել են, որ աշխարհում համավարակի հետ կապված իրավիճակը մնում է աղետալի
Աշխարհում կորոնավիրուսի հետ կապած իրավիճակը մնում է աղետալի, երկրներն առայժմ չպետք է թուլացնեն զգոնությունը եւ պետք է պահպանեն անվտանգւթյան միջոցները: Հունիսի 4-ին այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Արտակարգ իրավիճակների ծրագրի տնօրեն Մայքլ Ռայանը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի «Ապագայի համավարակները: Պատրաստության ռազմավարությունները» նստաշրջանում։
«Իրադրությունը մնում է բարդ, եւ, թեեւ հիվանդանալու դեպքերի ընդհանուր քանակությունը նվազում է, ռիսկերը մնում են շատ բարձր,- նշել է նա:- Համավարակը մնում է լուրջ աղետ, եւ բոլոր երկրները պետք է լուրջ միջոցներ ձեռնարկեն, ոչ ոք չի կարող թուլացնել զգոնությունը, եւ մենք պետք է պատրաստվենք նաեւ ապագա համավարակներին: Եթե պատրաստվածություն չլինի, ապա ստիպված մեծ գին կվճարվի»:
Նա նշել է, որ աշխարհի մի քանի տարածաշրջաններում, ինչպիսիք են Ասիան եւ Կենտրոնական Ամերիկան, վերջին հինգ շաբաթում շարունակվում է հվանդացողների թվի զգալի աճը: Բացի դրանից, շարունակել է Ռայանը, մնում է պատվաստանյութերի անհավասարաչափ բաշխման ռիսկը: «Մենք տեսնում ենք, որ անհավասարություն գոյություն ունի ոչ մայն պատվաստանյութերի բաշխման հարցում, այլեւ սոցիալական անհավասաություն եւ անհավասարություն առողջապահության ծառայությունների մատուցման գործում»,- հավելել է ԱՀԿ-ի Արակարգ իրավիճակնեի ծրագրի տնօրենը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: