«Հորմուզ-2026․ պատմության մեջ նավթի մատակարարումների խոշորագույն խափանումը․ Վահե Դավթյան
Համեմատության համար՝ նախորդ խոշորագույն նավթային շոկերը․
- 1978֊1979 թթ. Իրանի իսլամական հեղափոխություն՝ 5,6 մլն բարել/օր,
- 1973֊1974 թթ. արաբական նավթային էմբարգո՝ 4,3 մլն,
- 1990 թ. Իրաքի ներխուժումը Քուվեյթ՝ 4,3 մլն,
- 1980֊1981 թթ.` իրանա-իրաքյան պատերազմի սկիզբ՝ 4,1 մլն,
- 2003 թ. Իրաքի պատերազմ՝ 2,3 մլն,
- 2011 թ. Լիբիայի քաղաքացիական պատերազմ՝ մոտ 1,5 մլն բարել/օր։
Այսպիսով, 2026 թ. մարտյան անկումը գրեթե կրկնակի գերազանցել է Իրանի իսլամական հեղափոխության ժամանակ արձանագրված կորուստները, որոնք մինչ այդ համարվում էին պատմության խոշորագույն նավթային խափանումը։
Ճգնաժամի մասշտաբը պայմանավորված է Հորմուզի բացառիկ նշանակությամբ։ Մինչ ճգնաժամը նեղուցով օրական տեղափոխվում էր շուրջ 20 մլն բարել նավթ և նավթամթերք՝ համաշխարհային նավթային սպառման մոտ մեկ հինգերորդը և ծովային նավթային առևտրի շուրջ մեկ քառորդը։
Հորմուզը շրջանցելու հնարավորությունները խիստ սահմանափակ են։ Այլընտրանքային արտահանման ուղիներ ունեն առաջին հերթին Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն, մինչդեռ Իրաքը, Քուվեյթը, Կատարը և Բահրեյնը կրիտիկական կախվածություն ունեն նեղուցից։
Ի պատասխան ճգնաժամի՝ ՄԷԳ անդամ երկրները մարտի 11-ին համաձայնեցրել են ռազմավարական պաշարներից 400 մլն բարել նավթի բացթողում՝ գործակալության պատմության մեջ խոշորագույն նման միջամտությունը։
Հատկանշական է, որ ժամանակակից պատմության յոթ խոշորագույն նավթային խափանումներից հինգը կապված են Մերձավոր Արևելքի հետ»։

