Բաժիններ՝

Bloomberg։ «Թուրքիան Սև ծովում բնական գազի նոր հանքավայր է հայտնաբերել»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օրերս խոստացել էր ուրբաթ օրը սև ծովի ափերից «բարի լուր» ավետել։ Էրդողանի այս հայտարարությունից հետո թուրքական լրատվամիջոցներում լուրեր սկսեցին շրջանառվել, թե նախագահի «բարի լուրը» վերաբերում է նավթագազային նոր պաշարների հայտնաբերմանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Թուրքիան Սև ծովում բնական գազի նոր հանքավայր է հայտնաբերել: Այժմ Անկարան պաշտոնական հայտարարություն է պատրաստում,- տեղեկացնում է ամերիկյան Bloomberg գործակալությունը՝ հղում տալով իր աղբյուրներին:

Գործակալության փոխանցմամբ՝ նոր «Ամասրա-1» հանքավայրում, ըստ նախնական տվյալների, կան գազի զգալի պաշարներ:
«Իշխանությունները Սև ծովում հայտնաբերված նոր հանքավայրերից ոչ մեկում աուդիտ չեն անցկացրել», -գրում է Bloomberg- ը:

Թուրքիայի էներգետիկայի նախարարությունն առայժմ չի մեկնաբանել այս տեղեկությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930