Բաժիններ՝

Էրդողանի վարկանիշը կտրուկ ընկել է

Թուրքական «MetroPOLL» ուսումնասիրությունների կենտրոնը հետազոտություններ է անցկացրել հասարակության շրջանում՝ պարզելու համար, թե քաղաքացիներն ինչ վերաբերմունք ունեն նախորդ ընտրություններին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջնորդած «Ջումհուր» (Ժողովուրդ) դաշինքի և ընդդիմադիր «Միլլեթ» (Ազգ) դաշինքի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հարցման արդյունքում պարզ է դարձել, որ ընդիմադիր «Միլլեթ» դաշինքի վարկանիշը աճ է գրանցել, իսկ Էրդողանի գլխավորած «Ժողովուրդ» (Ջումհուր-Cumhur) դաշինքի վարկանիշը շարունակում է անկում ապրել։

Ըստ հարցումների՝ «Միլլեթ» դաշինքի վարկանիշը 43% է, իսկ «Ջումհուր» դաշնքինը՝ 38%:

Միայն ապրիլ-մայիս ամսվա ընթացքում իշխանական «Ժողովուրդ» դաշինքի վարկանիշը հետընթաց է արձանագրել 2.7 միավորով, իսկ ընդդիմադիր «Ազգ» դաշինքը 1.9 միավորով առաջընթաց է գրանցել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս