Բաժիններ՝

Պակիստանում 32 մարդ է զոհվել գնացքների բախումից

Հունիսի 7-ին Պակիստանի հարավում առիվազն 32 մարդ է զոհվել եւ 64-ը վիրավորվել երկու մարդատար երկաթուղային շարժակազմերի բախման հետեւանքով: Այդ մասին հայտնել է Geo TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը եւ փրկարարական բրիգադներին։

Ավելի վաղ The Associated Press գործակալությունը տեղեկացրել էր 25 զոհերի մասին: Վթարը տեղի է ունեցել Սինդի հարավային նահանգի Գոթքի քաղաքի շրջանում: Գնացքներից մեկը դուրս է ընկել ռելսերից, ինչից հետո դրան է բախվել երկրորդ շարժակազմը:

Ոստիկանության ներկայացուցիչը հավելել է, որ տեղի բնակիչները, փրկարարները եւ ոստիկանությունը վիրավոր ուղեւորներին եւ զոհվածների մարմինները տանում են մերձակա հիվանդանոցներ: Այս պահին փրկարարական գործողությունը շարունակվում է: Պատահարի պատճառնեը չեն հայտնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս