Բաժիններ՝

Եվրամիությունը հայտարարել է, որ պատրաստ է կորոնավիրուսի նոր շտամների առաջացմանը

Եվրամիությունը կկարողանա իր կողմից օգտագործվող պատվաստանյութերն ադապտացնել կորոնավիրուսի նոր շտամների առաջացման դեպքում: Հունիսի 7-ին այդ մասին հայտարարել է ներքին շուկայի հարցերով եվրակմիսար Տիերի Բրետոնը RTL ռադիոկայանի եթերում։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը կկարողանա «արագորեն ադապտացնել ՌՆԹ-պատվաստանյութերը կորոնավիրուսի հնարավոր նոր տարբերակների նկատամամբ»:

Բրետոնը հավելել է, որ մինչեւ հուլիսի 15-ը Եվրամիությունում կարտադրվի ավելի քան 1 միլիարդ դեղաչափ պատվաստանյութ: «Մենք այժմ արտադրում ենք ամսական 300 միլիոն պատվաստանյութ, կեսն արտահանվում է»,- ճշտել է եվրակոմիսարը:

Այս պահին Եվրամիությունում հավանություն է տրված չորս պատվաստանյութի. BioNTech եւ Pfizer ամերկա-գերմանական կնսորցիումի մշակմանը, Միացյալ Նահանգների Moderna ընկերության պատրաստուկին, AstraZeneca բրիտանա-շվեդական ֆիրմայի պատվաստանյութին եւ Johnson & Johnson ընկերության պատրաստուկին: Հունգարիայում, բացի դրանից, մատչելի են Չինաստանի Sinopharm ընկերության պատրաստուկը եւ ռուսական «Սպուտնիկ V. պատվաստանյութը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:վ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս