Վրաստանի պաշտպանության նախարար. Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունը կարևոր է Հարավային Կովկասի անվտանգության համար

Վրաստանի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին հայտարարել է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և երկարաժամկետ զարգացման ապահովման գործում Վրաստանի կարևոր դերի մասին, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը։

Այդ մասին նա ասել է Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևի հետ հանդիպմանը, որը վրացի նախարարին է ներկայացրել պաշտպանության հարցերով նոր կցորդին՝ գնդապետ Արզու Հասանովին։

Չիկովանին շնորհավորել է Հասանովին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ աշխատանքում։ Հանդիպման ընթացքում վրացի նախարարը նաև ընդգծել է Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության նշանակությունը «տարածաշրջանային անվտանգության ապահովման համար»։

Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ և եռակողմ համագործակցության հետագա զարգացումը, ինչպես նաև փոխգործակցության համապատասխան ձևաչափերով նախատեսված հարցերը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31