Բաժիններ՝

Ստոլտենբերգն առաջակել է հրավիրել Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի նիստ

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կազմակերպության՝ Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի նախաշեմին առաջարկել է անցկացնել Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի (ՌՆԽ) նիստ: Այդ մասին նա հայտնել է Die Welt թերթին տված հարցազրույցում, որից հունիսի 7-ին մեջբերումներ է անում DPA գործակալությունը։

«Ես կցանկանայի կրկին Ռուսաստանին հրավիրել մասնակցելու Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի նիստին»,- նշել է գլխավոր քարտուղարը: «Մենք շատ թեմաներ ունենք քննարկման համար, որոնք համապատասխանում են ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի մեր ընդհանուր շահերին»,- հավելել է նա՝ ճշտելով, որ ՌՆԽ-ն չի գումարվում արդեն 19 ամիս: Դաշինքն, ինչպես գրում է թերթը, Մոսկվային առաջարկել է նոր նիստ անցկացնել ավելի քան մեկ տարի առաջ, սակայն դրական պատասխան չի հետեւել: «Գնդակն այժմ Ռուսաստանի կողմում է»,- կարծում է Ստոլտենբերգը:

Դրա հետ մեկտեղ նա նշել է հնարավոր բանակցությունների կոնկրետ թեմաները: «Դրանց թվում է, օրինակ, կարծիքների փոխանակությունը զորավարժությունների շուրջը՝ թերահասկացման եւ հնարավոր էսկալացիայի կանխման նպատակով»,- ասել է գլխավոր քարտուղարը: Քննարկման համար եւս մեկ հարց, նրա կարծաիքով, պետք է դառնա կողմերից յուրաքանչյուրի ռազմական գործունեության «բավականաչափ թափանցիկությունը»՝ օդում եւ ծովում չկանխամտածված պատահարներից խուսափելու նպատակով:

«ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի հարաբերություններն այժմ հասել են ցածրագույն կետին, որը մենք չենք իմացել սառը պատերազմի ավարտի ժամանակներից»,- արձանագրել է Ստոլտենբերգը: «Երկխոսությունը լարվածությունը թուլացնելու լավագույն միջոցն է»,- նշել է նա՝ հավելելով, որ ՌՆԽ-ն հարմար ձեւաչափ է դրա համար: «Երկու կողմերը նստում են նույն սեղանի շուրջը»,- եզրափակել է գլխավոր քարտուղարը:

ՌՆԽ-ն ստեղծվել է 2002 թվականին այն համաձայնությոնների շնորհիվ, որոնք ձեռք էին բերվել Իտալիայի՝ Սիլվիո Բեռլուսկոնիի գլխավորած կառավարության միջնորդությամբ: Վերջին անգամ այդ ձեւաչափով հանդպումը տեղի է ունեցել 2019 թվականի հուլիսին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս