Թուրքիան ճեպընթացների շահագործմամբ Եվրոպայում 6-րդն է, աշխարհում՝ 8-րդը

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ վերջին 24 տարվա ընթացքում իրականացված նախագծերի շնորհիվ երկաթուղային ցանցը ընդլայնվել է մինչև 13.919 կիլոմետր և զրոյից կառուցվել է 2251 կմ արագընթաց երկաթուղային գիծ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ նախարարի՝ ոչ միայն կառուցվում են նոր երկաթուղային գծեր, այլև վերանորոգվում ու արդիականացվում է ամբողջ երկաթուղային ցանցը և իրականացվում է առկա ենթակառուցվածքների համապարփակ վերափոխում։

Ըստ Ուրալօղլուի՝ Թուրքիան արագընթաց երկաթուղիների շահագործման ծավալով զբաղեցնում է 6-րդ տեղը Եվրոպայում և 8-րդ տեղը աշխարհում։

Մինչ օրս արագընթաց գնացքներով տեղափոխվել է 114 մլն ուղևոր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31