Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը հավանություն է տվել միգրացիայի վերաբերյալ փոխզիջումային ծրագրին, որը նպատակաուղղված է Միացյալ Թագավորություն բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավմանը:
Առնվազն 45 մարդ է անհետ կորել Հնդկաստանի հյուսիսում մոլեգնող տեղատարափների պատճառով:
Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը հանդես է եկել Թուրքիայի հետ Եվրամիության ռազմավարական համագործակցության օգտին՝ ներկայում «անիրատեսական» համարելով հանրակցությանը երկրի միանալը:
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին պայմանագիր է կնքել Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ:
Պարոն Մուստաֆա, որքան տեղյակ ենք սա Ձեր 2-րդ այցն է Հայաստան: Կարսից եկել եք այստեղ, քանի որ Ձեր որդին հատել էր հայ-թուրքական պետական սահմանը և հայտնվել Հայաստանում: Այս առնչությամբ ի՞նչ կարող եք ասել. Ո՞րն է եղել նրա նպատակը:
ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրագործումը տարեկան 5-7 տրլն դոլարի ներդրումներ է պահանջում:
Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մի քանի հարյուր միլիոն դոլար արժողությամբ մասնավոր ինքնաթիռ գնելու հանգամանքին:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին չի բացառել, որ Իրանը կփակի Որմիզդի նեղուցը, եթե ԱՄՆ-ը շարունակի պատժամիջոցների քաղաքականությունն իր երկրի նկատմամբ:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում անդրադարձել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթնաժողովի բացման ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
196 պետությունների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ ելույթ կունենան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում, որը մեկնարկում է սեպտեմբերի 25-ին:
ԱՊՀ-ի յոթ երկրների հատուկ ծառայություններն ահաբեկչական կազմակերպությունների խմբերի գործունեության կասեցման վարժանքներ են անցկացրել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը կայացած երկկողմ հանդիպման ընթացքում պայմանավորվել են, որ կհամակարգեն ԱՄՆ-ԿԺԴՀ երկրորդ գագաթնաժողովի նախապատրաստման գործողությունները:
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրն ստորագրած հինգ երկրները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան, վերահաստատել են հանձնառությունը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի դրույթների կատարմանը՝ 2015 թվականի համաձայնագրին համապատասխան:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Ֆրանսիայի նրա պաշտոնակից Էմանուել Մակրոնը քննարկել են միջազգային անվտանգության հարցերը, այդ թվում՝ Սիրիայի իրադրությունը, ինչպես նաեւ առեւտուրը Միացյալ Նահանգների եւ Եվրամիության միջեւ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ 2016 թվականին երկրում անցկացված նախագահական ընտրությունների մասին Մայքլ Մուրի՝ «Ֆարենհեյթ 11/9» վավերագրական ֆիլմը վարձույթում բնավ էլ այնքան հաջող դեբյուտել, որքան ամերիկացի ռեժիսորի կինոնկարը Ջորջ Բուշ-կրտսերի մասին։
ՄԱԿ-ը, Համաշխարհային բանկը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Microsoft, Google եւ Amazon Web Services (Amazon ամպային ինտերնետ-ծառայությունների պլատֆորմների ենթակառուցվածքը) ընկերությունները սեպտեմբերի 23-ին հայտարարել են ինովացիոն գլոբալ գործընկերության ստեղծման մասին, որի նպատակը սովի կանխումն է ամբողջ աշխարհում: Այդ մասին ասված է ՀԲ-ի տարածած հայտարարության մեջ:
Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24-ին Միավորված ազգերի կազմակերպությունում մասնակցել է «Թմրանյութերի համաշխարհային խնդրի լուծմանն ուղղված գործունեության գլոբալ կոչ» թեմայով գագաթաժողովին:
Arpeggio բեռնատար նավը փրկել է ինդոնեզացուն, որը դրեյֆում էր Գուամ կղզու մերձակայքում լողացող տնակում:
Էրդողանի այցը նախատեսված է սեպտեմբերի վերջին:
Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հենց Իսրայելի ռազմաօդային ուժերն են եղել Իլ-20-ի կործանման պատճառ:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկրորդ հանդիպումը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ կարող է կայանալ «բավական շուտ»:
Սեպտեմբերի 24-ին Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 11-րդ նիստը, որի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը:
ԱՄՆ-ին չի հաջողվի «իրականացնել երազանքը» եւ իրանական նավթը դուրս մղել աշխարհի շուկաներից:
Անկարայի գլխավոր դատախազությունը հանրապետության ցամաքային զորքերի եւ ռազմածովային ուժերի շարքերից 61 զինծառայողի ձերբակալման կարգադրագիր է տվել 2016 թվականի պետական հեղաշրջման փորձի կապակցությամբ շարրունակվող հետաքննության շրջանակներում:
Եվրահանձնաժողովը որոշում է ընդունել Լեհաստանի իշխանության դեմ ԵՄ-ի Դատարան գանգատ ներկայացնել երկրում անցկացված դատական համակարգի բարեփոխումների կապակցությամբ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Սիրիային C-300 ռուսական համալիրների մատակարարումը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Տիգրան Ուրիխանյանը եւ Տաճատ Վարդապետյանը, սեպտեմբերի 24-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ:
Մոլդովայի Սահմանադրական դատարանը նախագահ Իգոր Դոդոնին ժամանակավորապես հեռացրել է զբաղեցրած պաշտոնից:
Ռուսաստանը երկու շաբաթվա ընթացքում C-300 զենիթահրթիռային համալիրներ կհանձնի Սիրիային:
Մալդիվյան Հանրապետության նախագահ Աբդուլա Յամինն ընդունել է իր պարտությունը եւ ընդդիմադիր Մալդիվյան դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Իբրահիմ Մոհամեդ Սոլիհի հաղթանակը պետության ղեկավարի ընտրություններում, որոնք տեղի են ունեցել սեպտեմբերի 23-ին: