Առնվազն երկու մարդ է զոհվել, եւս երկուսն անհայտ կորած են համարվում Ճապոնիայում մոլեգնող «Տրամի» թայֆունի պատճառով, որը թվով 24-րդն է այս տարի:
Իրանը չի բացառում զուգահեռ SWIFT համակարգի ստեղծման հնարավորությունը ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու համար:
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու երեք բանտերից շուրջ 1200 դատապարտյալ է փախել այդ տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժից ու ցունամիից հետո:
Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Իսրայելի զինված ուժերի վերջին գործողությունները պաղեստինցիների դեմ։
Կալիֆոռնիան դարձել է ԱՄՆ-ի առաջին նահանգը, որն օրենսդրորեն սահմանում Է կանոն, ըստ որի այս նահանգում գրանցված հանրային կորպորացիաների տնօրենների խորհրդում պետք է լինեն կանայք:
Կատալոնիայի անկախության շուրջ 400 կողմնակիցներ հոկտեմբերի 1-ի վաղ առավոտյան փակել են ուղիները Ժիրոնա քաղաքի երկաթուղային կայարանում:
Պեկինի շուրջ 150 հազար բնակիչներ ու հյուրեր են հոկտեմբերի 1-ի առավոտյան հավաքվել Տյանանմեն կենտրոնական հրապարակում՝ մասնակցելու ՉԺՀ-ի կազմավորման 69-րդ տարեդարձի առթիվ դրոշի բարձրացման արարողությանը։
Կանադան, ԱՄՆ-ը եւ Մեքսիկան համաձայնության են հասել նոր առեւտրական պայմանագրի շուրջ, որը փոխարինելու կգա Ազատ առեւտրի հյուսիսամերիկյան գոտու մասին համաձայնագրին (NAFTA-ին):
Մակեդոնիայի վարչապետ Չորան Զաեւը հայտարարել է, որ երկրի վերանվանման շուրջ հանրաքվեում քվեարկածների մեծամասնությունը պաշտպանել է Հունաստանի հետ կնքված համապատասխան համաձայնագիրը եւ ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը երկրի անդամակցությունը, այժմ այդ հարցը քննարկելու է խորհրդարանը։
ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի զինվորականները հոկտեմբերի 1-ից ձեռնամուխ են եղել իրենց բաժանող ապառազմականացված գոտու՝ արեւմուտքից դեպի արեւելք ձգվող չորս կիլոմետր լայնությամբ շրջանի ականազերծմանը:
Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսը հոկտեմբերի 1-ի առավոտյան Սիրիայում հրթիռահարվածներ է հասցրել Եփրատ գետից արեւելք ընկած տարածքին, որտեղ, ինչպես պնդվում է , գտնվում էին իրանական Ահվազում իրականացված ահաբեկչության կազմակերպիչները:
Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժերի եւ դրանց հաջորդած ցունամիի զոհերի թիվը գերազանցել է 1200-ը:
«Եթե չլիներ Իրինան, ես հիմա ողջ չէի լինի»:
«Չնայած, որ Հայաստանի պատմությունը հարուստ է ավերումներով, 20-րդ դարում տեղի ունեցած զանգվածային սպանություններով, և չնայած հայկական հողերը բազմիցս ասպատակվել են հրոսակների կողմից, մենք ավանդույթների ու հավատամքների զարմանալի հաջորդականություն ենք զգում, որոնք պահպանվել են դարերի ընթացքում»:
«Ես ծանոթություն կորակեի այս հանդիպումը: Իրանի նախագահի հրավերը ցույց է տալիս, որ հարաբերությունների ողջ ծավալը քննարկվելու է նրա Իրան կատարելիք այցի ընթացքում, իսկ այս անգամ, որքան ես հասկացա, կողմերը մակերեսորեն մտքեր են փոխանակել տնտեսական համագործակցության»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսշի մամուլի քարտուղարը ՄԱԿ-ի պաշտոնական կայքում ներկայացրել է գլխավոր քարտուղարի հայտարարությունը, որով գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է քայլեր ձեռնարկել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։
Գերմանիայում հարցման մասնակիցների մեծամասնությունն այն կարծիքին է, որ Անգելա Մերկելը երկրի կանցլերի պաշտոնը կթողնի մինչեւ 2021 թվականին լեգիսլատուրայի իր ժամկետի ավարտվելը:
Ադրբեջանը տակտիկական քայլեր է անում. Արցախի ՄԻՊ:
Թուրքիայի Հանրապետությունում վերջին 3 տարվա ընթացքում hանցագործությունների և բռնությունների հետևանքով 1000-ից ավելի կին է սպանվել:
Հիլարի Քլինթոնն իր նմանակի դերն է խաղացել «Մերֆի Բրաուն» ամերիկյան կատակերգական սերիալի նոր էպիզոդներից մեկում:
2018 թվականի սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած միգրանտների ու փախստականների թիվը գերազանցել է 80 հազարը, ավելի քան 1,7 հազար մարդ զոհվել կամ անհետ կորել է:
«Ի՞նչն էր խանգարում կողմերին համաձայնության գալ նախորդ օրակարգի շուրջ, որը գրեթե նույնն էր, կամ գուցե նախորդ օրակարգից չեն հրաժարվել, պարզապես արագ որոշում են կայացրել՝ հետագայում այն զարգացնելու հեռանկարով։ Այս պահին հարցերը շատ են»։
Հայկական եւ ադրբեջանական կողմերի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ այսօր նույնքան տարբեր է, որքան եղել է մինչեւ «թավշյա հեղափոխությունը»: Վերլուծաբանների կարծիքով, այդ մասին են վկայում Հայաստանի եւ Ադրբեջանի ելույթները Նյու Յորքում ՄԱԿ-ի ամբիոնից:
Թուրքիայում տարվա 8 ամսվա կտրվածքով այնցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ զբոսաշրջիկների թիվն ավելացել է 22.92%-ով՝ կազմելով 27 միլիոն 23 հազար 134 մարդ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Ըստ էության, մենք գործ ունենք երկու կողմի փաստացի անզիջում դիրքորոշումների հետ։ Իրանը նաև հրաժարվեց առանձին բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ՝ վստահ լինելով, որ միջուկային համաձայնագիրը միջազգային պայմանագիր է, և ԱՄՆ-ը դրանից դուրս գալով՝ կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքը»։
Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է սեպտեմբերի 28-ին Դուշանբեում ԱՊՀ գագաթաժողովի շրջանակներում լուսանկարվելու արարողությանը գնալու ճանապարհին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ունեցած կարճ խոսակցությանը՝ համարելով այն ամենակարևոր իրադարձությունը գագաթաժողովի ընթացքում:
Արցախի Հանրապետությունը շփման գծում լարվածության նվազեցման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պայմանավորվածությունը ողջունում է, բայց հարցին որոշ վերապահումով է մոտենում:
Դոնեցկում «Կոմունիստական» կուսակցության համագումարի անցկացման վայրում պայթյուն է որոտացել, որի հետևանքով նախնական տվյալներով երեք մարդ է տուժել:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրած բյուջետային օրինագծով նախատեսվում է Ուկրաինային 250 միլիոն դոլարի աջակցություն տրամադրել:
Ինդոնեզիայում երկրաշարժերի և դրանց հաջորդած ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 384-ի: