Ղրղզստանի սահմանապահները սովորական ծառայության են վերադարձել Տաջիկստանի հետ սահմանին
Ղրղզստանի սահմանապահները ղրղզա-տաջիկական իրադրության սրվելուց հետո անցել են ծառայությունը կատարելու ամենօրյա ռեժիմին: Այդ մասին հաղորդել է երկրի Ազգային անվտանգության սահմանապահ ծառայության պետական կոմիտեն (ԱԱՊԿ): Իրադրությունը սահմանապահ տեղամասերում բնութագրվում է որպես կայուն:
ԱԱՊԿ-ի սահմանապահ ծառայության ստորաբաժանումները, որոնք տեղաբաշխված են պետական սահմանի ղրղզա-տաջիկական տեղամասում, անցել են ծառայությունը կատարելու ամենօրյա ռեժիմին»,-հաղորդել են գերատեսչությունում: Մամուլի ծառայության տվյալներով՝ իրադրությունը Ղրղզստանի Օշի մարզի Չոն-Ալայի շրջանի Ունժու-Բուլաք տեղանքում բնութագրվում է որպես կայուն:
Հունիսի 6-ին Տաջիկստանի եւ Ղրղզստանի սահմանապահ ծառայությունները զորքերը Ունժու-Բուլաք տեղանքից տեղափոխել են մշտական տեղաբաշխման վայրեր: Հունիսի 4-ին Ղրղզստանի սահմանապահ ծառայությունը հաղորդել էր ղրղզա-տաջիկական սահմանին իրադրության սրման մասին: Գերատեսչության տվյալներով՝ տաջիկական կողմը մոտավորապես 03:00-ին (Երեւանի ժամանակով 02:00-ին) սկսել է կոնտեյներ տեղակայել չցուցակագրված տեղամասում, որը գտնվում է Օշի մարզի Չոն-Ալայի շրջանի Ունժու-Բուլակ տեղանքում, մինչեւ 1000 մետր տարածությամբ թափանցելով Ղրղզստանի տարածքի խորքը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: