Pars Today․ Իրանի բանակը պարգև է հայտարարել ամերիկացի զինծառայողների սպանության կամ գերեվարման համար
Իրանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավի Խաթամին հայտարարել է դրամական պարգև սահմանելու մասին՝ Իրանի դեմ ագրեսիային մասնակցող ամերիկացի զինծառայողներին սպանելու կամ ձերբակալելու համար, հաղորդում է Pars Today-ը.
Հայտարարված նախաձեռնության համաձայն, Իրանի տարածքի կամ տարածքային ջրերի վրա հարձակմանը մասնակցող զինծառայողին սպանելու կամ նրան ԱՄՆ բանակային ստորաբաժանումներին հանձնելու համար նախատեսվում է 5 մլրդ թուման (մոտ 27 հազար դոլար) պարգևավճար։
Իրանցի կանանց համար, որոնք կսպանեն կամ կգերեվարեն ամերիկացի զինծառայողի, պարգևավճարի չափը, ինչպես հայտարարվել է, կկրկնապատկվի՝ հասնելով 10 մլրդ թումանի։

