ՀԿ-ները հայտարարությամբ են հանդես եկել՝ Հայաստանի սահմանամերձ գյուղերի՝ Ադրբեջանի զինուժի կողմից գնդակեծվելու վերաբերյալ:
Եվրամիությունն առաջվա պես հույս ունի Մեծ Բրիտանիայի հետ փոխշահավետ համաձայնագիր կնքել ԵՄ-ի կազմից թագավորության դուրս գալու պայմանների շուրջ:
Delta Air Lines ավիաընկերության մարդատար ինքնաթիռը վերթիռից առաջ կրակով է բռնկվել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հոկտեմբերի 2-ին վերադասավորումներ է կատարել կառավարության կազմում՝ նկատի առնելով կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նախագահի՝ սեպտեմբերի վերջին կայացած ընտրությունների արդյունքները:
Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակի ռազմածովային ուժերի «Լույան» Էսկադրային ականակիրը սեպտեմբերի 30-ին Հարավչինական ծովում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Դեքաթուր» Էսկադրային ականակրին հարկադրել է հեռանալ Սփրաթլի (չինական Նանշա) կղզիներից՝ վերջինիս մոտենալով ոչ անվտանգ հեռավորությամբ:
Կատալոնիայի ոստիկանության (Մոսսոս դ’Էսկադրա) շուրջ 30 աշխատակիցներ են տուժել հոկտեմբերի 1-ին Բարսելոնայում բողոքի ակցիաների մասնակիցների գործողությունների հետեւանքով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 1-ին հայտարարել է, թե դեմոկրատներն ԱՄՆ-ն ցանկանում են վերածել Վենեսուելայի, եւ նրանց «հանցավորության կուսակցություն» է որակել:
Ինդոնեզացի փրկարարները 34 ուսանողների մարմիններ են հայտնաբերել եկեղեցիներից մեկում, որոնք մահացել են երկրաշարժի հետեւանքով առաջացած սղանքից:
Չնայած թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությանը, այնուամենայնիվ ԱՄՆ-ն չի բացառում, որ Թուրքիան 2019թ. մարտին կստանա ևս 2 հատ F-35 տեսակի նոր սերնդի կործանիչ։ Թուրքիան 2 նման ինքնաթիռ ստացել էր այս տարվա հունիսին։
Բարձր որակավորում ունեցող աշխատողները, անկախ այն երկրից, որտեղից նրանք ժամանել են, Brexit-ից հետո Միացյալ Թագավորությունում կօգտվեն աշխատելու գերակա իրավունքից:
Վիետնամից Լոնդոն անդրատլանտյան թռիչք իրականացնող ինքնաթիռում բրիտանացի է մահացել նախքան Սոչիում արտակարգ վայրէջք կատարելը։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ամենաերկարատեւ ճառն է արտասանել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի ընդհանուր քաղաքական բանավեճի ժամանակ:
6,0 մագնիտուդով նոր երկրաշարժ է հոկտեմբերի 2-ին տեղի ունեցել Ինդոնեզիայի ափերի մոտ:
Ֆրանսիայի հասարակայնությունը խիստ քննադատության է ենթարկել իր նախագահ Էմանուել Մակրոնին սեւամորթ երիտասարդների հետ լուսանկարների համար:
Թուրքիայի առևտրի նախարարությունը պատրաստվում է արտահանողներին մեծ աջակցություն ցուցաբերել: Մինչև տարեվերջ 17%-ով ավելացնելով ֆինանսական աջակցությունը՝ թուրքական «Էքսիմբանկը» մտադիր է 11.000 արտահանողի 46 միլիարդ դոլար տրամադրել:
Չինաստանի Գուանդուն հարավային նահանգում գրանցվել է թռչնագրիպի H5N6 վիրուսով, որը մահացու վտանգ է ներկայացնում, մարդու վարակվելու առաջին դեպքը:
Պաշտոնական Բեռլինը պարզ դարձրեց, որ Գերմանիայի, ֆրանսիայի, ՌԴ-ի եւ Թուրքիայի գագաթաժողովը, նվիրված սիրիական Իդլիբի իրավիճակին, կկայանա հոկտեմբերին:
«Ադրբեջանի համար սա բարդ ընդունելի տարբերակ է, որովհետև բանակցելով պաշտոնական Ստեփանակերտի ներկայացուցչի հետ՝ սա արդեն իսկ Արցախի ինքնորոշումը ճանաչելու մի տարր կհանդիսանա, ինչին Ադրբեջանը չի գնա»:
Գերմանիայի «Կանաչների» կուսակցության պատգամավոր Օմիդ Նուրիփուրը հարցադրում է արել էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարությանը Թուրքիային վաճառված զենքի ծավալների և դրանց արժեքի վերաբերյալ։
Մակեդոնիայի Հանրապետության վերանվանման մասին Հունաստանի հետ միջկառավարական պայմանագրի ստորագրման հարցի շուրջ հանրաքվեն, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին, ճանաչվել է չկայացած:
Բաքվի Խազարի շրջանում տեղի ունեցած մարդատար ավտոբուսի և գնացքի բախման հետևանքով 13-ամյա դպրոցական է մահացել:
Ինդոնեզիայի փրկարարները չեն կարողանում հասնել Կենտրոնական Սուլավեսիի նահանգի երկու խոշոր շրջաններում գտնվող բնակավայրեր, քանի որ ճանապարհներն ավերված են երկրաշարժի պատճառով:
Անկարայի հանրապետական դատախազության կողմից իրականացված հետաքննության շրջանակում Թուրքիայում արգելված «By Lock» բջջային հավելվածն օգտագործելու մեջ մեղադրվող 47 անձանց նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել: Նրանցից 25-ն արդեն բերման են ենթարկվել:
Իրանը չի պլանավորում նվազեցնել նավթի արդյունահանման ծավալը, չնայած ԱՄՆ-ի կողմից նոր պատժամիջոցների սահմանման սպառնալիքին:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդին պարգեւատրել է Ազատության շքանշանով։
Իրանի հետ բիզնես վարելու՝ ԵՄ-ի կողմից ստեղծվող մեխանիզմը հասանելի կլինի երրորդ երկրների համար, Թեհրանը հույս ունի դրա աշխատանքը գործարկել մինչեւ նոյեմբեր:
Թուրքիան շարունակում է խրախուսել սեփական ռազմարդյութնաբերությունը և այդ ուղղությամբ լուրջ քայլեր կատարում:
Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 1-ին Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երեւանյան մասնաճյուղում մասնակցել է Ստալինգրադի եւ Կուրսկի հերոսական ճակատամարտերի հաղթանակների 75-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովի բացման արարողությանը եւ հանդես եկել ելույթով:
Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը անկախության հանրաքվեի անցկացման առաջին տարեդարձի օրը սխալ է համարել անկախության հռչակումը կասեցնելու իր որոշումը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք Քեվին (Քեմալ) Օքսուզին կալանքը երկարաձգելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը: