
Չինաստանը թույլատրել է կորոնավիրուսի դեմ SinoVac-ով պատվաստումը 3-17 տարեկաններին

Չինաստանը հաստատել է COVID-19-ի դեմ SinoVac Biotech-ի պատվաստանյութի արտակարգ օգտագործման թույլտվությունը՝ 3-17 տարեկան անձանց շրջանում: Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, այս մասին ասել է Sinovac Biotech-ի ղեկավար Յին Վեյդոնգը:
Իսկ, թե երբվանից կսկսվի SinoVac պատվաստանյութով 18-ից ցածր տարիքային խմբի անձանց պատվաստումը, նա ասել է, որ դա կախված է առողջապահական մարմիններից, որոնք կձևավորեն Չինաստանի պատվաստումների ռազմավարությունը:
Սակայն պատվաստման համար անչափահասներն ավելի քիչ առաջնահերթություն ունեն, քան տարեցները, որոնք վարակվելուց հետո բախվում են ծանր ախտանիշների ավելի մեծ ռիսկի:
Կլինիկական փորձարկումների առաջին և երկրորդ փուլերի նախնական արդյունքները ցույց են տվել, որ պատվաստանյութը կարող է առաջացնել իմունային պատասխան 3-17 տարեկան անձանց մոտ, իսկ անբարենպաստ ռեակցիաների մեծ մասը թեթև են եղել: