Բաժիններ՝

ԵՄ-ն փոփոխություններ է մտցրել երկրների ցուցակում սահմանները բացելու համար

Եվրամիության խորհուրդը վերափոխել է այն երրորդ երկրների ցուցակը, որոնց հետ միության պետությունները կարող են բացել արտաքին սահմանները COVID-19-ի տարածման հետ կապված իրադրության բարելավման առնչությամբ. դրա մեջ մտցրել են Ճապոնիան: Այդ մասին վկայում է Խորհրդի հրապարակած հայտարարությունը։ ՌԻԱ Նովոստիի տվյալներով՝ Ռուսաստանին եւ ԱՄՆ-ին առայժմ այդ ցուցակի մեջ չեն ավելացնում:

Ներկա դրությամբ փաստաթղթում տեղ են գտել Ավստրալիան, Իսրայելը, Նոր Զելանդիան, Ռուանդան, Սինգապուրը, Հարավային Կորեան, Թաիլանդը եւ Չինաստանը: «ԵՄ-ն, ուղեւորության ժամանակավոր սահմանափակումների աստիճանական չեղարկման վերաբերյալ հանձնարարականներին համապատասխան գնահատումներ կատարելուց հետո, նորացրել է այն երկրների ցուցակը, որոնց հետ պետք է չեղարկի այդ սահմանափակումները՝ հավելելով Ճապոնիային»,-ընդգծվում է ԵՄ-ի Խորհրդի հայտարարության մեջ: Մայիսին ԵՄ-ն որոշում էր ներկայացրել երրորդ երկրներից ուղեւորության սահմանափակումների չեղարկման չափանիշների փոփոխության մասին՝ դրանք զգալիորեն մեղմացնելով:

Այժմ Եվրամիությունում կազմում են այն երրորդ երկրների ցուցակը, որոնց հետ հանձնարարված է բացել սահմանները: Այդ ցուցակում կարելի է հայտնվել, եթե կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպքերի թվաքանակը 100 հազար մարդու հաշվով վերջին երկու շաբաթներին չի գերազանցում 75-ը: Նաեւ ցուցակը կազմելիս ուշադրության են առնում երկրում բնակչության պատվաստման գործընթացը: Ավելի վաղ ռադիո Sputnik-ի եթերում Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի ներկայացուցիչները գնահատել են ռուսաստանյան առողջարանների տարողունակությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930