
Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարպիս Զաքարյանի հիշատակին նվիրված ցուցահանդես է բացվել

Ստամբուլի Բեյօղլու թաղամասում հունիսի 3-ին Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, «Երկաթե բռունցք» մականունով հայտնի Կարպիս Զաքարյանի հիշատակին նվիրված ցուցահանդես է բացվել։ Հանրության են ներկայացվել Զաքարյանի լուսանկարներն ու իրերը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, Բեյօղլուի համայնքապետ Հայդար Ալի Յըլդըզը, Թուրքիայի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Էյուփ Գյոզգեչը, Զաքարյանի հարազատները և այլք:
Նշվում է, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 10-ը:
Զաքարյանը մահացել է 2020թ․ հունվարի 25-ին 90 տարեկան հասակում։